Ջուրը՝ ազգային անվտանգության խնդիր
20.03.2015
Ամբողջ աշխարհում տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում, գոլորշիացման ավելացում: Բնակլիմայական ոչ հուսադրող պայմանները չեն անտեսի նաև Հայաստանի Հանրապետությունը: Արդեն իսկ բոլոր գործողությունները միտված են այդ խնդիրների կանխարգելմանը, և առաջիկայում բոլոր ծրագրերը ուղղված են գետային հոսքերի ամբարմանը և ջրամբարաշինարությանը: Այս մասին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում մարտի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
« վերադառնալ ցանկ