Վարկային և դրամաշնորհային ծրագրեր
Գերմանիայի KfW Բանկի, Եվրոպական Ներդրումային Բանկի, Եվրամիության/ ՀՆԾ կողմից ֆինանսավորվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 ծրագիր /15.04.2019թ./
27.12.2013թ. ՀՀ կառավարության և KFW բանկի միջև կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - 3 փուլ» ծրագրի պայմանագիրը, որի շրջանակներում ջրային համակարգին հատկացվող վարկի գումարը կկազմի 30.0 մլն եվրո, ՀՀ կառավարության համաֆինանսավորումը` 6.0 մլն. եվրո: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների, բաշխիչ ցանցերի վերականգնման, Գյումրի քաղաքի առավել ռիսկային կետերի (Աթոյան, Շիրակացի, Ղուկասյան փողոցների) կոյուղու համակարգի վերականգման, Վանաձոր, Արմավիր քաղաքների ջրամատակարարման համակարգի նորացման, ինչպես նաև 3 ջրամբարների կառուցման աշխատանքների որոշ մասի իրականացումը:
Ծրագրի անունը՝ Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք (ՀԵԾ II – Փ3)
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 81 մլն եվրո
Ֆինանսավորման աղբյուր՝
• KfW վարկ – 30 մլն. եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 6 մլն. Եվրո;
• ԵՆԲ վարկ – 25.5 մլն. Եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 5.1 մլն. Եվրո;
• ԵՄ ՀՆԳ դրամաշնորհ – 12 մլն. եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 2.4 մլն. եվրո։
Իրականացման ժամկետը՝ մեկնարկ՝ 27.12.2013
ավարտ՝ 2021թ (նախատեսվող)
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-ի շրջանակում նախատեսվում է
• Վերանորոգել/կառուցել ՀՀ 6 մարզերի (Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի) 11 քաղաքների և 41 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը՝ մոտ 650.0կմ նոր ջրագծերի կառուցում և 25000 հատ անհատական տների ջրաչափական հորերի տեղադրում, 25.0կմ կոյուղագծերի կառուցում:
• Կառուցել կոյուղու մաքրման կայաններ Մեծամոր և Սևան քաղաքներում:
Ծրագրի արդյունքում կնվազեն համակարգի շահագործման ծախսերը և հոսակորուստները, կբարձրացվի ջրի բաշխման արդյունավետությունը և համակարգի կառավարելիության մակարդակը, կբարելավվի Արմավիր, Մեծամոր և Սևան քաղաքների սանիտարահիգիենիկ իրավիճակը:
Ներկայումս աշխատանքային նախագծերն ավարտված են և գտնվում են շինարարական մրցույթի նախաորակավորման փուլում:
Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր՝ երկրորդ փուլ
Սույն ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության և «Ասիական Զարգացման Բանկի» միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում: Այն ԱԶԲ աջակցությամբ իրականացվող Ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) վարկային ծրագրի (N 2363 - ARM (SF), սկսված դեռևս 2008թ. տրամաբանական շարունակությունն է: Ծրագրի իրականացման արդյունքում էապես կբարելավվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքում ջրամատակարարումը և ջրահեռացումը:
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգման ծրագրի երրորդ փուլ
27.12.2013թ. ՀՀ կառավարության և KFW բանկի միջև կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - 3 փուլ» ծրագրի պայմանագիրը, որի շրջանակներում ջրային համակարգին հատկացվող վարկի գումարը կկազմի 30.0 մլն. Եվրո, ՀՀ կառավարության համաֆինանսավորումը` 6.0 մլն. Եվրո: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների, բաշխիչ ցանցերի վերականգնման, Գյումրի քաղաքի առավել ռիսկային կետերի (Աթոյան, Շիրակացի, Ղուկասյան փողոցների) կոյուղու համակարգի վերականգման, Վանաձոր, Արմավիր քաղաքների ջրամատակարարման համակարգի նորացման, ինչպես նաև թվով 3 ջրամբարների կառուցման աշխատանքների որոշ մասի իրականացումը:
Գերմանիայի զարգացման և Եվրոպական միության հարևանության ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգման դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլ
14.05.2014թ. ՀՀ կառավարության և Գերմանիայի զարգացման բանկի միջև կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - 3 փուլ (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)- Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք (Ծրագիր թիվ 30375)» 15 մլն Եվրո արժեքով դրամաշնորհային ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագիրը (այդ թվում` 12.0 մլն. Եվրո ներդրումային դրամաշնորհ և 3 մլն. Եվրո տեխնիկական դրամաշնորհ), որի շրջանակներում նախատեսվում է ջրամատակարար ընկերությունների կազմից դուրս մնացած 560 գյուղական բնակավայրերից ընտրված որոշ համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների իրականացում, ինչպես նաև՝ Արմավիրի տարածաշրջանը գտնվում է համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում, ինչի արդյունքում խիստ անհրաժեշտություն է առաջացել կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու համար: Այս ծրագրի ֆինանսավորմամբ նախատեսվում է լճակային սկզբունքով գործող կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում, կոյուղու պոմպակայանի, կոլեկտորի, կոյուղու ցանցի վերականգնում, ինչը թույլ կտա Արմավիր և Մեծամոր քաղաքների ու Նորապատ համայնքի կեղտաջրերի մաքրման իրականացումը:
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրեր /15.04.2019թ./
Ծրագրի անունը՝ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 37.5 մլն ԱՄՆ դոլար
Ֆինանսավորման աղբյուր՝ ՎԶՄԲ – 30 մլն ԱՄՆ դոլար
Փոխառու – 7.5 ԱՄՆ դոլար
Իրականացման ժամկետը՝ Մեկնարկման ամսաթիվ՝ 15.07.2016թ.
Ավարտման ամսաթիվ՝ 30.06.2018թ.
Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում կառուցվել է՝
• Քաղցրաշենի ինքնահոս համակարգը
• Գեղարդալճի ինքնահոս համակարգը, Գիլանլարի սնուցող ջրանցքը
• Մեղրիի ինքնահոս համակարգի աջ ճյուղը
• Բաղրամյան-Նորակերտի ինքնահոս համակարգը
• Վերականգնվել են 13 պոմպակայանների մոտ 50կմ երկարությամբ հեռացնող ջրանցքներ
• Տեղադրվել են կարգավարական (դիսպետչերական) հսկողության և տվյալների ձեռքբերման 79 (SCADA) համակարգեր:
Ծրագրի շրջանակում կխնայվի տարեկան 36.4 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, 28.1 մլն. խ.մ. ոռոգման ջուր, կապահովվի լրացուցիչ 2070 հա հողատարածքի ոռոգումը և կբարելավվի ոռոգումը մոտ 13․000 հա վրա:
Ջրի կառավարման բարելավման միջոցառումների շրջանակում տեղադրված SCADA համակարգերի միջոցով կբարձրանա ջրի տեղափոխման և բաշխման արդյունավետությունը, կհստակեցվեն ջրի կորուստները, կբարելավվի ջրի հոսքի կառավարումը, կիրականացվի ջրանցքով անցնող ջրի ծավալի ավտոմատացված հաշվարկ:
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 2.5 մլն. ԱՄՆ դոլոր
Ֆինանսավորման աղբյուր՝ ՎԶՄԲ – 2.0 մլն ԱՄՆ դոլար
Փոխառու – 0.50 ԱՄՆ դոլար
Իրականացման ժամկետը՝ Մեկնարկման ամսաթիվ՝ 18.05.2018թ.
Ավարտման ամսաթիվ՝ 30.06.2019թ.
Լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում կառուցվել է Բաղրամյան-Նորակերտի ներտնտեսային ոռոգման ցանցը:
Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր /15.04.2019թ./
Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս, 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում: Կապսի պատվարի շինարարական աշխատանքները դադարեցվել են 1994 թվականին. իրականացվել է միայն 20մ բարձրությամբ պատվարի մարմնի լիցք: Կիսավարտ պատվարը ներկայումս իրենից վտանգ է ներկայացնում, քանի որ թունելի փլուզման, կամ մեծ վարարման դեպքում կիսակառույց ջրամբարում արտահոսք կլինի պատվարի վրայով և պատվարի ճեղքում: Դա մեծ վնասներ կհասցնի պատվարի ստորին բիեֆում գտնվող համայնքներին, այդ թվում կծածկի Գյումրի քաղաքի մի մասը: Նոր նախագծի նպատակը Հայաստանի ամենաաղքատ մարզում` Շիրակում, Ախուրյան գետի վրա գյուղատնտեսական նպատակներով արդյունավետ ոռոգման համակարգի ստեղծումն է, որը կհանդիսանա գետի ամբողջ ավազանի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մաս:
Ծրագիրն իրականացվելու է KfW) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Միջոցները կտրամադրվեն Վերականգնման վարկային հաստատության միջոցով:
Ծրագրի իրականացման ընթացքում (2014-2015թթ.) Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) ֆինանսական աջակցության (դրամաշնորհ) միջոցներով խորհրդատուն` «CES Consulting Engineers Salzgitter GmbH», «AHT Group AG Management & Engineering» և «Երևանի պետական ճարտարապետական և շինարարական համալսարան» ՀՁ, իրականացրել է «ՋՌՀԿ/Ախուրյան գետ-Կապսի ջրամբարի և Կապսի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» տեխնիկա-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) ուսումնասիրությունը: ՏՏՀ ուսումնասիրությունից հետո իրականացվել է “մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման” խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցութային գործընթացը:
2016թվականի մարտի 10-ից մեկնարկել է «ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս համակարգի կառուցում» Ծրագրի “մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման” աշխատանքները:
Կապսի ջրամբարի կառուցման Փուլ 1, Էտապ 1 (Stage 1, Phase 1)-ով նախատեսվում է վերականգնել և կառուցել Կապսի ջրամբարը ընդհանուր 25 մլն մ3 ծավալով, որի դեպքում պատվարի բարձրությունը կլինի H=55 մ., ինչպես նաև կանոնավոր մոնիթորինգի գործընթացի ստեղծում, այդ թվում գոյություն ունեցող ջրաչափական կետերի վերակառուցում և նոր/լրացուցիչ ջրաչափական կետերի կառուցում Ախուրյան գետի վերին հոսանքի երկայնքով: 1-ին փուլի ընթացքում պատվարի հիմքը կկառուցվի այնպես, որ հետագա 2-րդ փուլի ընթացքում հնարավոր լինի բարձրացնել այն` հասցնելով առավելագույն 60 մլն մ3 ծավալի:
Կապսի ջրամբարի կառուցման Փուլ 1, պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագծման, շինարարության, շին. տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 60.0 մլն եվրո, այդ թվում վարկ՝ 50.0 մլն. եվրո: Ծրագրի իրականացման շրջանակներում ներկայումս ընթանում են Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում, ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքերը: Փորձագետների հանձնաժողովի և ինչպես նաև ՇՄՍԱԳ խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցութային գործընթացը ընթացքի մեջ է:
Կապսի 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցումը կբարձրացնի Շիրակի և Ախուրյանի Աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովվածության մակարդակը: Կապսի 25 մլն մ3 ծավալով ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Շիրակ» ՋՕԸ–ի կողմից սպասարկվող (Շիրակի մայր ջրանցք) համայնքների շուրջ 12325 հա հողատարածքներ: Կանոնավոր և հուսալի ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ինչպես նաև ֆերմերները կսկսեն մշակել ավելի եկամտաբեր մշակաբույսեր:
Կապսի ջրամբարի կառուցում
«ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1; Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում»
Ծրագրի ընդհանուր արժեքն է 60 մլն. եվրո (այդ թվում վարկային միջոցներ 50 մլն. եվրո և 10 մլն. եվրո համաֆինանսավորում):
Տնտեսական արդյունավետության ցուցանիշը գնահատվել է IRR=14.6%
Վարկը տրամադրել է Գերմանիայի զարգացման վարկերի բանկը (KfW)
Ծրագրի իրականացման ժամկետներն են 29.06.2015թ - 10.12.2021թ,
2016 թվականի ընթացքում մեկնարկել են գեոտեխնիկական ուսումնասիրությունները և նախագծային աշխատանքները:
Կապսի 25 մլն խ/մ ծավալով ջրամբարի պատվարի բարձրությունը կկազմի 55մ, ջրամբարի թասի մակերեսը՝ 120հա:
«ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1; (Ծրագրի փուլ 2 )»
Ծրագրի ընդհանուր արժեքն է 22,2 մլն. եվրո (այդ թվում վարկային միջոցներ 18,5 մլն. եվրո և 3,7 մլն. եվրո համաֆինանսավորում):
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017թվականի դեկտեմբերի 18-ին։ Վարկը տրամադրել է Գերմանիայի զարգացման վարկերի բանկը (KfW) ), սակայն Վարկային համաձայնագրի Առանձին համաձայնագիրը դեռ ստորագրված չէ։
Ծրագրի իրականացման ժամկետ՝ 2019թ-2022թ։
Ծրագրի հիմնական նպատակներն են.
(i) փոխարինել մեխանիկական ոռոգումը ինքնահոսով,
(ii) բարձրացնել ջրապահովման մակարդակը,
(iii) ապահովել հուսալի և անխափան ոռոգում,
(iv) նոր հողատարածքների ավելացում։
Ծրագրի իրականացումից ակնկալվող հիմնական արդյունքներ.
1. Պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցումն առաջին հերթին կապահովի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը:
2. կբարձրացնի Շիրակի մայր ջրանցքի իշխման տակ գտնվող շուրջ 12325հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը:
3. Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը,
4. «Արփի լիճ» ջրամբարի շահագործման պայմանները կբարելավվեն,
5. Ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում` կառավարման և մոնիտորինգի մակարդակը կբարձրանա,
6. Մեխանիկական ոռոգման համակարգից անցում կկատարվի ինքնահոսի` տարեկան խնայելով շուրջ 1.3 մլն կվտ/ժամ էլեկտաէներգիա:
Ծրագրում ներառված հիմնական աշխատանքներ.
Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում,
ջրամբարի փականային հանգույցի վերակառուցում,
ջրաչափական կայանների վերազինում(SCADA համակարգով), լրացուցիչ կայանների կառուցում և միացում տվյալների կենտրոնացված բազային:
Մանրամասն նախագծման խորհրդատուի կողմից 2017թվականին ներկայացվել է «Արփի լիճ» ջրամբարի պատվարի գեոտեխնիկական հաշվետվություն։
Համաձայն հաշվետվության, պատվարի մարմնի փաստացի վիճակը գնահատվում է վթարային և հետագա վնասներից խուսափելու համար առաջարկվում է կազմել արտակարգ իրավիճակների գործողության պլան, իրականացնել ամենօրյա մոնիտորինգ և հնարավորինս կարճ ժամկետում մշակել մանրամասն հետազոտական ծրագիր՝ վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով: Անդրադառնալով Արփի լիճ ջրամբարի վթարային վիճակին, հարկ է նշել, որ համաձայն վարկային համաձայնագրի պահանջի, ծրագիրը պետք է համապատասխանի «Մեծ Պատվարների համաշխարհային հանձնաժողովի» պահանջներին, որոնց համաձայն նույն ջրավազանում, մինչև նոր ջրամբարի կառուցումը, գոյություն ունեցող ջրամբարների համար անհրաժեշտ է ապահովել մի շարք պահանջների կատարում, այդ թվում՝ առկա պատվարի/ների անվտանգության ապահովում, բնապահպանական և սոցիալական մեղմացնող միջոցառումների իրականացում, ինչպես նաև գոյություն ունեցող պատվարի սարքավորումների, շինությունների վերականգնում ու արդիականացում:
Հաշվի առնելով «Մեծ Պատվարների համաշխարհային հանձնաժողովի» պահանջները և Ախուրյանի ջրավազանում գոյություն ունեցող «Արփի լիճ» ջրամբարի վթարային իրավիճակը, ինչպես նաև վերակառուցման առաջնահերթությունը, «ՋՏ ԾԻԳ» ՊՀ-ն դիմել է KFW բանկին՝ դրամաշնորհի միջոցով իրականացնելու «Արփի լիճ» ջրամբարի հետևյալ անհետաձգելի աշխատանքները․
• Նախկին հաշվետվությունների և ուսումնասիրություների հավաքագրում և վերլուծություն,
• Պատվարի մարմնի և հիմքի կայունության, սահքի և ֆիլտրացիայի վերլուծություն,
• Պատվարի ճեղքման վերլուծություն և Արփի լիճ ջրամբարի ԱԻԳՊ,
• Վերակառուցման միջոցառումների ծրագրի մշակում և նախնական ծախսերի գնահատում։
2017 թվականի ընթացքում արդեն իսկ ավարտվել են գեոտեխնիկական հետազոտությունները և ներկայումս ընթանում են մանրամասն նախագծման աշխատանքները, որոնք կավարտվեն 2019 թվականի մայիսին: Շինարարական աշխատանքները կտևեն շուրջ 3 տարի:
Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման ծրագիր /15․04․2019թ․/
1. Վեդու ջրամբարի կառուցում
Ծրագրի ընդհանուր արժեքն է 90.0 մլն եվրո (այդ թվում վարկային միջոցներ՝ 75.0 մլն եվրո և 15.0 մլն եվրո համաֆինանսավորում):
Տնտեսական արդյունավետության ցուցանիշը գնահատվել է՝ IRR=9% :
Վարկը տրամադրել է Զարգացման ֆրանսիական Գործակալությունը (ԶՖԳ)
Ծրագրի իրականացման ժամկետներն են՝ 12.05.2016թ - 31.05.2022թ:
2016 թվականի ընթացքում պատրաստվել են մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերը, անցկացվել են շինարարական մրցույթներ, մրցութային առաջարկների գնահատում և պայմանագրային բանակցություններ:
Վեդի ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, համապատասխանաբար H=85․ և H=14 մ բարձրությամբ, իսկ թասի մակերեսը կազմում է 120 հա։
Ծրագրի հիմնական նպատակներն են.
(i) փոխարինել մեխանիկական ոռոգումը ինքնահոսով,
(ii) բարձրացնել ջրապահովման մակարդակը
(iii) կրճատել Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառը,
(iv) նոր հողատարածքների ավելացում,
(v) կրճատել համակարգում առկա ոռոգման ջրի կորուստները,
(vi) ապահովել հուսալի և անխափան ոռոգում։
Ծրագրից ակնկալվող հիմնական արդյունքը․
• Էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19 մլն կվտ/ժամ,
• Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300հա-ով:
• Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն շուրջ 20-25%-ով:
• Նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ոչ միայն ջրային պաշարներ ու այլ ռեսուրսներ տնտեսել, այլև բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը:
• Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի:
• Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ոռոգման ջուրը ջրաղբյուրից հասցնել ջրօգտագործողին` ապահովելով հուսալի և անխափան ոռոգում:
• Վեդիի ջրամբարի կառուցմամբ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը կնվազի (պոմպակայանների՝ շահագործումից դուրս գալու արդյունքում), որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող՝ Վեդու տարածաշրջանի ևս 2800հա հողատարածքների ջրապահովման մակարդակը:
Ծրագրում ներառված հիմնական աշխատանքներ.
• Վեդու 29 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարի պատվարների և օժանդակ ՀՏԿ-ների կառուցում,
• Վեդի և Խոսրով գետերի վրա ջրառ(ջրընդունիչ) հանգույցների կառուցում,
ջրի մոտեցնող համակարգի (շուրջ 11 կմ երկարությամբ) կառուցում,
• ոռոգման համակարգի (37 կմ երկարությամբ) կառուցում,
• ջրամբարի իշխման տակ գտնվող և Վեդի գետից սնվող շուրջ 4000հա հողատարածքների ոռոգման ներտնտեսային ցանցի վերականգնում/վերակառուցում,
• նոր տեխնոլոգիաների (կաթիլային և անձրևացման ոռոգում) կիրառում։
«Վեդի պատվարի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագրում ներառված են հետևյալ հիմնական բաղադրիչները․
Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում, որը ներառում է Վեդի ջրամբարի երկու պատվարների (85 մետր և 14 մ․), ցեմենտացիոն վարագույրի, վարարային ջրհեռի, ոռոգման ջրանցքի (կուլվերտ), ջրառ և ջրհեռ հանգույցների նախագծման և կառուցման աշխատանքները։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017թվականի մարտին և կավարտվեն 2021թ մարտին: Մեկնարկից հետո արդեն իսկ ավարտվել են հիմնական պատվարի հիմքի փորման աշխատանքները, ներկայումս իրականացվում են հիմքի բետոնային աշխատանքներն ու ցեմենտացիան։ Փոքր պատվարի հիմքի փորման աշխատանքներն ավարտված են, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ պատվարի մարմնի կառուցման համար։ Վարարային ջրհեռի հողային աշխատանքները ևս կատարվել են 90%-ով, ավարտվել են հիմնական պատվարի վերին և ներքին բիեֆների տակի փորման աշխատանքները, ներկայումս իրականացվում են բերովի գրունտի տափանման աշխատանքներ։ Ոռոգման ջրանցքի հողային աշխատանքներն ավարտված են, ընթանում են ջրանցքի կառուցման բետոնային աշխատանքներ։
Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների ու ջրի փոխադրման համակարգի նախագծում և կառուցում, որը ներառում է Վեդի և Խոսրով գետերի վրա դիմհարային ջրթափի, ձկնուղու, տղմազտարանի, ջրընդունիչ հանգույցի, ինչպես նաև ընդհանուր 10,6 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգի (Վեդի և Խոսրով գետերի ազատ հոսքը ջրամբար տեղափոխելու նպատակով) նախագծման և կառուցման աշխատանքները։
Իրականացվել են դաշտային գեոտեխնիկական ուսումնասիրություններ, գեոդեզիական հետազոտություններ, լաբորատոր փորձարկումներ, մանրամասն նախագծեր են մշակվել։ Ամբողջությամբ ավարտված է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների շինարարությունը, ինչպես նաև ջրի փոխադրման համակարգի ընդհանուր 10,6 կմ երկարությամբ խողովակաշարի տեղադրումը։
Ոռոգման համակարգի կառուցում։ Վեդի ջրամբարի ոռոգման ջրանցքից (կուլվերտի ջրհեռ) սկսվող և ընդհանուր շուրջ 36,2 կմ երկարությամբ համակարգի կառուցում, որի նպատակն է ոռոգման ջուրը հասցնել Վեդի ջրամբարի իշխման տակ գտնվող ավելի քան 3220հա ոռոգելի հողատարածքների ջրթող ավազաններին։
Ոռոգման համակարգի ընդհանուր 36,2 կմ երկարությամբ խողովակաշարերի տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։
Ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցման մանրամասն նախագիծ և շինարարություն։ Վեդի ջրամբարի իշխման տակ գտնվող (3220հա) և Վեդի գետից ինքնահոս սնվող (350հա) ընդհանուր շուրջ 3570հա հողատարածքների ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցում, որի արդյունքում կունենանք արդիական, անհրաժեշտ ճնշումներն ապահովող, անկորուստ ներտնտեսային ցանց, կահավորված ջրի ֆիլտրման և ավտոմատ կառավարման ջրաչափական համակարգերով, ինչը հնարավորություն կտա կիրառել կաթիլային կամ միկրոանձրևացման ոռոգման նոր տեխնոլոգիաներ։
Ծրագրի շրջանակում մշակվել են Վեդի ջրամբարի իշխման տակ գտնվող և Վեդի գետից ինքնահոս սնվող՝ ընդհանուր 4000 հա հողատարածքների ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման մանրամասն նախագծերը։ Նախատեսվում է շինարարական աշխատանքները մեկնարկել 2019թվականին։
Ջրառ հանգույցների և ջրի փոխադրման համակարգի նախագծում և կառուցում-շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017թվականի մարտին, ավարտվել՝ 2018թվականի նոյեմբերին:
Ոռոգման համակարգի կառուցում․ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017թվականի մարտին, ավարտվել՝ 2018թվականին:
Ծրագրի շրջանակներում նաև հեղինակային և տեխնիկական վերահսկողություն է իրականացվում:
Ավարտվել են հիմնական պատվարի ներքին և վերին բիեֆների գրունտի հանման և տափանված գրունտի տեղադրման աշխատանքները։ Այս շրջանում իրականացվում են պատվարի մարմնի կառուցման աշխատանքները (վերին բիեֆի ժայռային գրունտի տեղադրում)։
Ջրամբարի փոքր պատվարի հիմքի փորման աշխատանքները ևս ավարտվել են, իրականացվում են հիմքի նախապատրաստական աշխատանքները՝ պատվարի մարմնի և կավային միջուկի կառուցման նպատակով։
Վարարային ջրհեռի հողային աշխատանքները ևս ավարտված են, սկսվել են բետոնային աշխատանքները։
Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր /15.04.2019թ./
Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) դրամաշնորհ է ստացել Համաշխարհային բանկի ԵԿԱ տարածաշրջանի կարողությունների զարգացման բազմադոնորային վստահառուսական հիմնադրամից (ԵԿԱԿԶԱՐ), որը ղեկավարվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից: Դրամաշնորհի զարգացման նպատակն է բարելավել պատրաստվածությունը Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի (ՈՀԱԾ) իրականացման համար, որը կֆինանսավորվի Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԲ) Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) (որը հիշատակվում է նաև որպես «Դոնոր») կողմից:
“Ոռոգման համակարգերի արդիակաացման ծրագրի (ՈՀԱԾ)” նախապատրաստման ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.
- “Ոռոգման համակարգերի տեխնիկա-տնտեսական ուսումանասիրություններ և ծրագրային փաստաթղթերի կազմում”:
- “Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի մշակում”:
- ”Ծրագրի վերաբնակեցման քաղաքականության մշակում”:
- ”Ինստիտուցիոնալ Զարգացման ուսումնասիրություններ”:
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի բաղադրիչները.
Բաղադրիչ 1. Մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս համակարգերով:
Ոռոգման համակարգերի ընտրության հիմնական չափորոշիչն է հանդիսացել ոռոգման համակարգերի տնտեսական արդյունավետության բարձրացումը, մասնավորապես՝ այս բաղադրիչի նպատակն է նվազեցնել ընտրված ոռոգման համակարգերում էլեկտրաէներգիայի և շահագործման ու պահպանման (ՇևՊ) ծախսերը: ՋՕԸ-ների ներկայացմամբ ընտրվել են մեխանիկական եղանակով ոռոգման ջուր մատակարարող բոլոր այն պոմպակայանները, որոնց սպասարկման տարածքում հնարավոր է կառուցել ինքնահոս եղանակով ոռոգման ջուր ապահովող ոռոգման համակարգեր և հաշվարկվել է ընտրված ինքնահոս համակարգերի եկամտաբերության նորման (ERR), ետգնման զուտ գումարը (NPV):
Բաղադրիչի շրջանակներում կֆինանսավորի ոռոգման համակարգերի կառուցումը 8 համակարգերում, ինչի արդյունքում ակնկալվում է տարեկան տնտեսել 7.3 մլն.կվտ/ժամ էլեկտրական էներգիա 300 մլն. դրամ արժեքով: Ընտրված համակարգերը տեղաբաշխված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Շահառուների քանակը կազմում 21920 մարդ: Ակնկալվում է նաև ոռոգելի հաղատարածքների աճ մոտ 1373 հա-ով:
Բաղադրիչ 2. Որոշ մայր ջրանցքների և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում:
Մայր և երկրորդ կարգի ջրանցքների ընտրության հիմնական չափորոշիչն է հանդիսացել տնտեսական արդյունավետության բարձրացումը:
Այս բաղադրիչով կվերականգնվեն 4 մայր և 22 երկրորդ կարգի ջրանցքների համապատասխանաբար 8.2 կմ և 54.1 կմ ծայրահեղ քայքայված, վթարային հատվածները:
Ակնկալվում է նաև ոռոգելի հաղատարածքների աճ մոտ 2092 հա-ով:
Բաղադրիչ 3. ՋՕԸ-ների ներտնտեսային ոռոգման ցանցերի արդիականացում:
Ընտրվել են ներտնտեսային ոռոգման այն համակարգերը, որոնք առաջին հերթին նպաստում են “Անցումը մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման” և “Ոռոգման մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում” բաղադրիչների շրջանականերում կառուցվող համապատասխանաբար ինքնահոս ոռոգման համակարգերի և մայր կամ երկրորդային ջրանցքների տնտեսական արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես՝ դրանց սպասարկման տակ գտնվող ոռոգելի հողերի ջրաապահովվածության մակարդակի ավելացմանը:
Այս բաղադրիչով կվերականգնվի 146 ներտնտեսային ոռոգման համակարգեր 99 համայնքնում:
Ակնկալվում է տարեկան տնտեսել շուրջ 6.3 մլն.կվտ.ժամ էլ. էներգիայի` 265 մլն. դրամ արժեքով: Ոռոգելի տարածքների աճը կկազմի 6967 հա: Շահառուների քանակը 65554 մարդ:
Բաղադրիչ 4. ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ զարգացում:
ՋՕ ընկերությունների ինստիտուցիոնալ հզորացումը ներառում է միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ոռոգման վճարների հավաքագրման բարելավմանը, ոռոգման ջրի մատակարարման ծախսերի կրճատմանը, ՋՕ ընկերության կառավարման մարմինների զարգացմանը, այդ թվում` ներկայացուցիչների, վարչական խորհրդի, տարբեր հանձնաժողովների, ոռոգման ծառայությունների բարելավմանը, ոռոգման նոր տեխնոլոգիաների (կաթիլային, անձրևացում) խթանմանը, ՋՕ ընկերությունների ջրօգտագործողների իրազեկվածության բարձրացմանը: Նախատեսված է նաև իրականացնել ՋՕԸ ֆեդերացիայի ստեղծման, շահագործումից դուրս չեկող պոմպակայաններում էլ. էներգիայի փաստացի ծախսի մոնիտորինգի համակարգի ներդրման, պոմպակայաներում վթարային վիճակում գտնվող էլեկտրատնտեսության կարգաբերման, խոշոր ֆերմերների հողատարածքների գլխամասերում ջրաչափերի
Ծրագրի իրականացումից ակնկալվող օգուտները:
- Էլեկտրաէներգիայի տնտեսում (տարեկան)` 14.3 մլն.կվտ.ժ,
- Շահագործման ծախսերի կրճատում,
- Ոռոգելի հողատարածքների աճ` մոտ 10500 հա,
- Չշահագործվող պոմպակայանների քանակ` 12 հատ,
- Մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգվող հատվածներ` 62.8 կմ,
- Երրորդ կարգի ջրանցքների վերականգվող հատվածներ` 277.4 կմ,
- Շահառուների քանակը` 115141 մարդ:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Եվրոպական Ներդրումային Բանկի, Եվրամիություն / ՀՆԾ կողմից ֆինանսավորվող Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի վերաբերյալ /15.04.2019թ./
Ծրագրի անունը՝ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (ԵՋԲԾ)
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 26 մլն. ԱՄՆ դոլար
Ֆինանսավորման աղբյուր՝
• ՎԶԵԲ վարկ – 7 մլն. ԱՄՆ դոլար և ՀՀ համաֆինանսավորում՝ 1.4 մլն. ԱՄՆ դոլար:
• ՎԶԵԲ դրամաշնորհ – 0.665 ԱՄՆ դոլար և ՀՀ համաֆինանսավորում՝ 0.133 ԱՄՆ դոլար:
• ԵՆԲ վարկ - 7 մլն. ԱՄՆ դոլար և ՀՀ համաֆինանսավորում՝ 1.4 մլն. ԱՄՆ դոլար
• Եվրամիություն/ՀՆԾ դրամաշնորհ - 7 մլն. ԱՄՆ դոլար
• Համաֆինանսավորում՝ 1.4 մլն. ԱՄՆ դոլար:
Իրականացման ժամկետը՝ մեկնարկ՝ 19.07.2013
ավարտ՝ 2020թ (նախատեսվող)
Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակում իրականացվում է՝
• Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Ավան համայնքներում գտնվող անհատական տներով կառուցապատված տարածքների գոյություն ունեցող ջրամատակարարման բաշխիչ ցանցերի վերակառուցման աշխատանքներ՝ մոտ 80.0կմ նոր ջրագծերի կառուցում:
• Անհատական տների ջրաչափերի դուրս բերում առանձնատների տարածքից, մոտ 11000 հատ նոր ջրաչափական հորերի տեղադրում և 65.0կմ մոտքագծերի կառուցում:
Ծրագրի իրականացման արդյունքում կնվազեցվի հոսակորուստների (ինչպես տեխնիկական, այնպես էլ կոմերցիոն) մակարդակը, կբարելավվի ջրի բաշխման արդյունավետության, համակարգի կառավարելիության և հավաքագրման մակարդակը։
Ներկայումս՝
- Շինարարական աշխատանքներ են ընթանում 3 Փաթեթներով՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Ավան թաղամասերում:
- Մրցութային փուլում են գտնվում 2 շին․ Փաթեթներ՝ Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի համար:
Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից ֆինանսավորմամբ նախատեսվող Հայաստանի գյուղական շրջանակային վարկավորման ծրագրի վերաբերյալ /15.04.2019թ./
Ծրագրի անունը՝ Հայաստանի գյուղական շրջանակային վարկավորման ծրագիր (ՀԳՇՎ)
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 50 մլն. եվրո1 3 տրանշներով՝ 20, 15 և 15 մլն․ եվրո
Ֆինանսավորման աղբյուր՝
• ԵՆԲ վարկ - 50 մլն. եվրո:
• ՀՀ համաֆինանսավորում՝ 10 մլն. եվրո։
Իրականացման ժամկետը՝ մեկնարկը 2019թ-ին, 5 տարի իրականացման ժամկետով
Ծրագրի արդիականությունը՝
• Կլիմայի փոփոխություններով պայմանավորված, զգալի պակասել են ջրամբարներում կուտակված ջրի ծավալները և վերջին 8 տարիներին 5 անգամ անհրաժեշտություն է ծագել Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնել, մինչդեռ նախորդող 10 տարիներին այդպիսի կարիք չէր եղել:
• Ոռոգման համակարգում կորուստները հասնում են 60-75 տոկոս:
• Համատարած օգտագործվում է ջրի քանակական առումով առավել ծախսատար մակերեսային ոռոգում:
• Առաջիկայում ջրի խնայողական և արդյունավետ օգտագործումը ՀՀ-ում այլընտրանք չունի։
Ծրագրի նպատակն է՝
• բարելավել 5 հազար հեկտար հողատարածքների (կամ ՀՀ-ում ընդհանուր ոռոգվող տարածքների 5%) արդյունավետ ոռոգումը, մասնավորապես՝
o նվազեցնելով քայքայված համակարգով ու հին տեխնոլոգիաներով ոռոգմամբ պայմանավորված ջրի կորուստները,
o փոքր գյուղացիական տնտեսություններին հնարավորություն տալով տեղադրել կաթիլային համակարգեր և անցում կատարել բարձրարժեք, բարձր բերքատվություն ապահովող մշակաբույսերի արտադրությանը։
Սպասվելիք արդյունքները՝
• Ծրագրի իրականացման արդյունքում դաշտում կտնտեսվի 30-50% ջուր (կամ մինչև 20մլն.խ.մ. ինչը ջրաղբյուրում կկազմի մինչև 70 մլն.խ.մ.);
• 7-10 հազար մանր գյուղացիական տնտեսություններ (մինչև 50 հազար գյուղացիական բնակչություն) կհանդիսանա ծրագրի անմիջական շահառու։
Ծրագրի առանցքային հատկանիշները՝
• ԵՆԲ-ն տրամադրում է վարկը ՀՀ կառավարությանը ոռոգման համակարգի արդիականացման նպատակով համաձայն նախորոշված չափորոշիչներով;
• Ներդրումներն ուղղվում են ֆերմերներին, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին՝ ստորագրելով պարտավորագրեր իրենց տարածքի ՋՕԸ-ի հետ;
• ՀՀ կառավարությունը ԾԻԳ-ի միջոցով կիրականացնի նյութերի և սարքավորումների ձեռք բերումը և առաջավոր տեխնոլոգիաների ներդրումը ֆերմերների հողակտորներում, առանց ֆերմերների անմիջական ֆինանսավորման;
• Նախատեսվում է, որ ֆերմերները ոռոգման վարձավճարների կամ այլ համաձայնեցված եղանակով ետ կվճարեն իրենց հողատարածքում ներդրված համակարգերի ծախսերը;
• Ֆերմերների ետ վճարած գումարները կառավարությունը կարող է ետ վճարել ԵՆԲ-ին, կամ կարող է որոշել այն կրկին ներդնել ծրագրում;
• Ֆերմերների կողմից ներդրումների ետ վճարման համաձայնագրերը, ներառյալ արտոնյալ ժամկետը, տոկոսադրույքը և այլ պայմանները պետք է հաստատվեն կառավարության կողմից;
• Ցանկալի է, որպեսզի ֆերմերների ետ վճարումները իրականացվեն ԵՆԲ-ի վարկավորման ժամկետներում առաջացած հավելյալ եկամուտների հաշվին։
Գյուղական շրջանակային վարկավորման ծրագրի իրականացման սխեման՝