ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Հայտարարություններ

15.07.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն   -  (62Կբ)
Ջրային կոմիտեն հրավիրում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին հայտ ներկայացնելու ՀՀ կառավարության 31.07.2003թ. «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 957-Ն որոշմամբ սահմանված` հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրերի կազմման և փորձաքննության իրականացման մրցույթներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկում ներառվելու համար:


Ցանկում կարող են ներառվել ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի հավանությանն արժանացած ստորև ներկայացվող չափորոշիչներին բավարարող այն կազմակերպությունները, որոնք մինչև 2021 թվականի սեպտեմբերի 01scws@scws.am  էլեկտրոնային հասցեով ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ սահմանված ձևաչափով Ջրային կոմիտե կներկայացնեն իրենց հայտերը, ներկայացվող չափորոշիչներին բավարարելու փաստը հիմնավորող փաստաթղթերը, և համապատասխան քննարկումների արդյունքներով կբավարարեն ներկայացվող պահանջներին: Պարզաբանումների համար զանգահարել 010 54 01 35 հեռախոսահամարով, ժամը 9:00-18:00-ն: 
18.05.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն 
 
«Արագածոտն» ՋՕԸ Վարրչական խորհուրդը հայտարարում է մրցույթ` ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
 
 
Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական և ունենա պատասխանատվության զգացում:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են «Արագածոտն» ՋՕԸ ընդհանուր բաժին` Արագածոտնի մարզ, գ. Ագարակ հասցեով` 2021թ. մայիսի 18-ից մինչև 2021թ. հունիսի 2-ը` աշխատանքային օրվա ավարտը` ժամը 18:00-ն, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը`
1. Անձնագիր և/կամ նույնականացման քարտի պատճենը/եթե սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ ծառայության համարանիշի տրմադրելուց հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար/,
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի/երի/ պատճենը,
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը,
4. Լուսանկար 3 x 4 չափսի, 1 օրինակ:

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով: Գործադիր տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի Ընկերության զարգացման վերաբերյալ հայեցակարգի իր տեսլականը` առնվազն մեկ էջից:

Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2021թ. հունիսի 10-ին` ժամը 11:00-ին «Արագածոտն» ՋՕ ընկերության վարչական շենքում/հասցեն` Արագածոտնի մարզ, գ. Ագարակ/:




Մրցույթի մասին հայտարարությունը հրապարկվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 18.05.2021թ. համարում:


 
 
 «Արագածոտն» ՋՕԸ  Վարչական խորհուրդ
 
19.03.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Վարչական խորհուրդը հայտարարում է մրցույթ «Լոռի» Ջրօգտագործողների ընկերության

գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ ձեռնարկատիրական, կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:


Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են «Լոռի» ՋՕԸ-ի վարչական շենք` Լոռու մարզ, գ. Օձուն, փողոց 20, շենք թիվ 9 հասցեով՝ 2021 թվականի մարտի 13-ից մինչև 2021 թվականի ապրիլի 01-ը ներառյալ, աշխատանքային օրվա ավարտը ժամը 18:00-ն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:


Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝


1. Դիմում
2. Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չունի՝ ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար)
3. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճենը(երը)
4. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճենը(երը)
5. Լուսանկար 3x4 չափի (1 օրինակ)


Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով: Գործադիր տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի Ընկերության վերաբերյալ զարգացման հայեցակարգի իր տեսլականը՝ բաղկացած առնվազն 1 էջից։


Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:00 -ին, «Լոռի» ՋՕԸ-ի վարչական շենքում (հասցե՝ Լոռու մարզ, գ. Օձուն, փողոց 20, շենք թիվ 9):


Վարչական խորհուրդ

 

17.03.2021

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«Էջմիածին» ՋՕԸ Վարչական խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ընկերության գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար



Ընկերության գործադիր տնօրեն կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:


Ընկերության գլխավոր հաշվապահ կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն,առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ, ՀԾ-Հաշվապահ ծրագրով աշխատելու հմտություն, Tax Service և E-Invoicing համակարգերի տիրապետում :


Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական և ունենա պատասխանատվության զգացում:


Մրցույթին մասնակցելու համար դիմումները կարող են ներկայացվել «Էջմիածին» ՋՕ ընկերության կադրերի բաժին (ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս հասցեով) մինչև 2021թ-ի ապրիլի 6-ը ներառյալ, աշխատանքային օրվա ավարտը ժամը 18:00-ն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:


Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝


1. դիմում
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի պատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճեն,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճեն,
5. լուսանկար՝ 3X4 չափսի 1 օրինակ:


Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով: Գործադիր տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի զարգացման հայեցակարգի իր տեսլականն Ընկերության վերաբերյալ՝ առնվազն 1 էջից։


Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, «Էջմիածին» ՋՕ ընկերության վարչական շենքում (հասցե՝ ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս):

 

Վարչական խորհուրդ

 

 

22.02.2021

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Վարչական խորհուրդը հայտարարում է մրցույթ «Արտաշատ» ՋՕ ընկերության
գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար։


1. Ընկերության գործադիր տնօրեն կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:


2. Ընկերության գլխավոր հաշվապահ կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն,առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ, ՀԾ-Հաշվապահ ծրագրով աշխատելու հմտություն, Tax Service և E-Invoicing համակարգերի տիրապետում:


Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական և ունենա պատասխանատվության զգացում:


Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են ` «Արտաշատ» ՋՕ ընկերության ընդհանուր բաժին` ք. Արտաշատ, Մարքսի 4 հասցեով։ 2021 թվականի փետրվարի 19-ից մինչև 2021 թվականի մարտի 05-ը աշխատանքային օրվա ավարտը ժամը 18:00-ն կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝


1) դիմում
2) անձնագիր և/կամ նույնականացման քարտի պատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճեն,
4) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճեն,
5) լուսանկար՝ 3X4 չափսի 1 օրինակ:


Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով: Գործադիր տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի զարգացման հայեցակարգի իր տեսլականն Ընկերության վերաբերյալ՝ առնվազն 1 էջից։


Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2021 թվականի մարտի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Արտաշատ» ՋՕ ընկերության վարչական շենքում (հասցե՝ ք. Արտաշատ, Մարքսի 4):



Վարչական խորհուրդ

 

19.02.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն 2021 թվականի փետրվարի 22-ին ժամը 15 : 00-ին առցանց եղանակով (համավարակով պայմանավորված) նախաձեռնում է հանրային քննարկում ջրային ոլորտի 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի և 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ:


Հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով Ձեր կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցեն) անհրաժեշտ է ներկայացնել lusine.tunyan@scws.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 22-ը ժամը 10 : 00-ը` համապատասխան հղումները ստանալու նպատակով:

26.11.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն


Ջրային կոմիտեն հրավիրում է մասնակցելու համակարգում գործող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող) 15 ջրօգտագործողների ընկերությունների հաշվապահական հաշվառման պատվիրակված ծառայությունների մատուցում (աութսորսինգ) իրականացնելու համար

Ֆինանսավորում: Ոռոգման համակարգեում գործող 15 ՋՕԸ-երի տարեկան ֆինանսական հոսքերով նախատեսված միջոցների հաշվին

Ոռոգման համակարգերի թվով 15 ՋՕԸ-երի հաշվապահական հաշվառման պատվիրակված ծառայությունների մատուցում (աութսորսինգի) հիմական պահանջներն են՝

1. Հաշվապահական հաշվառման վարում (անալիտիկ և սինթետիկ)
• դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում,
• ծախսերի և եկամուտների հաշվառում,
• ակտիվերի հաշվառում,
• հաշիվների գրանցամատյանի վարում:


2. Հաշվետվողական համակարգի ներդրում
• ՋՕԸ-երի գործունեության կառավարման և վերահսկման հաշվետվությունների ձևերի մշակում և ավտոմատ գեներացում,
• ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների և առնչվող այլ փաստաթղթերի պատրաստում ու ներկայացում ընկերությունների գործադիր և վերահսկողություն իրականացնող մարմիններին,
• հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանման կազմակերպում,
• ընկերությունների տարեկան բյուջեների պատրաստման մասնակցություն,
• վճարման հանձնարարականների և հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում,
• բանկային հաշիվների հաշվապահական հաշվառման արդյունքների և բանկային քաղվածների արդյունքների հետ համադրման գործառույթների իրականացում,
• ընկերությունների աշխատակազմի աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարների հաշվարկում, ձևակերպում և վճարում,
• ներքին վերահսկողության համակարգերի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ:


3. Հարկային հաշիվների և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում
• հարկային հաշվարկների, տեղեկությունների և այլ հաշվետվությունների կազմում և այն սահմանված ժամկետներում և պարբերականությամբ ներկայացում,
• լիազորված մարմնի կողմից պահանջվաող ձևերով և սահմանված ժամկետում ու պարբերականությամբ հաշվետվությունների ներկայացում,
• վիճակագրական հաշվետվությունների կազմում և սահմանված ժամկետներում ներկայացում,
• կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության պատրաստում, որը կներառի նաև ի հայտ եկած կարևորագույն հարցերը, ռիսկերը, բացահայտումները և կանխատեսման հնարավությունները:


4. Անձնակազմի կառավարում
Պահանջների ցանկը նշվածով չի սահմանափակվում կարող է լրացուցիչ պահանջներ առաջանալու դեպքում կքննարկվի փոխհամաձայնեցված տարբերակով:

Մասնակցության վերաբերյալ հայտը անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 13-ը ժամը 18 °°-ն, հայտերը կարող եք ներկայացնել թղթային կամ էլ. եղանակով հետևյալ հասցեով:


ՀՀ տարածքային կառավարման նախարարության
Ջրային կոմիտե

պրն Վ. Մելքոնյանին


0010, Երևան, Վարդանանց 13ա
Հեռ.: 010 54 09 09
E-mail: scws@scws.am

Հարցերի դեպքում զարգահարել  010 52 96 86  հեռախոսահամարով:

 

 

24.09.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն   -  (293Կբ)

2019թ. Հայաստանի համար նախատեսված ՃՄՀԳ /Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն/ <<Փոքր դրամաշնորհային նախագիծ>> ծրագրի հայտարարություն /կցված են ուղեցույցն ու հայտը/:


Որպես հղում՝ կցված են նախորդ տարի իրականացված ծրագրերի օրինակները:


Ծրագրին կարող են մասնակցել JICA կրթական ծրագրերին մասնակցած բոլոր նախկին շրջանավարտները:


Նախկին շրջանավարտները կարող են ներկայացնել իրեն հայտը էլեկտրոնային տարբերակով Երևանում JICA-ի գրասենյակ (jica.arm@gmail.com
):

• Հայտի ընդունման վերջնաժամկետ - Հոկտեմբերի 18, 2019թ

• Արդյունքների մասին հայտարարություն- Նոյեմբերի սկիզբ,2019թ.
• Ծրագրերի ավարտ- Փետրրվարի վերջ ,2020թ.
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հայաստանում ՃՄՀԳ ծրագրի համակարգող Ռուզան Խոջիկյանի հետ / հեռ./ֆաքս՝ +374 10 568805, բջջ.՝ +374 77 710 760, էլ. հասցե՝ jica.arm@gmail.com

 

22.08.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն   -  (3Մբ)

Դելֆթի Ջրային կրթության ինստիտուտի 2020թ. ուսումնական ուղեցույց Դելֆթի Ջրային կրթության ինստիտուտի 2020թ. ուսումնական ուղեցույցը առաջարկում է մի շարք կրթական լուծումներ այն ուսանողների և մասնագետների համար, որոնք հետաքրքրված են ջրային ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերով: Դելֆթը մեծ դերակատարում ունի թե´ Նիդերլանդերի, և թե´ Դելֆթի պատմության մեջ:

Համալսարանական քաղաքը հայտնի է իր ջրանցքներով, այդ իսկ պատճառով ջրային ոլորտին առնչվող շատ գիտական և տեխնիկական կազմակերպություններ հաստատվել են Դելֆթում: Դելֆթի Ջրային կրթության ինստիտուտը համագործակցում է մի շարք գիտահետազոտական և կրթական համալսարանների հետ, ինչպիսիք են՝ Դելֆթի Տեխնոլոգիաների համալսարանը, Դելտարեսի և Դելֆթլենդի Ջրային Միությունը: Դելֆթի Ջրային կրթության ինստիտուտը առաջարկում է մագիստրոսական 5 ծրագիր՝ 17 մասնագիտացումներով: Ինստիտուտը կրթություն է ապահովում ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներից ուսանողների համար, նրանց դարձնելով ջրային ոլորտին հարող խնդիրներին ճշգրիտ լուծումներ առաջարկող մասնագետներ:

26.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ ջրային կոմիտեն, 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին, հրավիրում է հանրային քննարկման` «Կեղտաջրերի հեռացման բնագավառի հայեցակարգային մոտեցումների մշակում և առաջարկությունների ներկայացում» թեմայով։ Նպատակն է՝ ներկա իրավիճակի ուսումնասիրություն և վերլուծություն,  բարեփոխումների ապահովում, թիրախային ներդրումների իրականացման միջոցով փուլային տարբերակով, նորմատիվա օրենսդրական  և սակագնային քաղաքականության բարելավում, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտում կայուն ծախսածածկման հնարավորությունների  ստեղծելու ուղղությամբ մոտեցումների մշակում, ներդրումների փուլային մոտեցման անհրաժեշտության հիմնավորում և թիրախների սահմանում։

Առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 2-ը ներառյալ` scws@scws.am էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր կոնտակտային տվյալները:
 
Քննարկման վայրը՝ Վարդանանց 13ա, Ջրային կոմիտե, երրորդ հարկ, նիստերի դահլիճ։
 

Վերադառնալ սկիզբ