Հաճախակի տրվող հարցեր
Ու՞ր կարելի է դիմել ջրամատակարարման կամ ջրահեռացման ծառայություններից բողոք-առաջարկության դեպքում
Առաջին հերթին պետք է դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոն` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը:
Կարելի է նաև դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաճախորդների մոտակա սպասարկման գրասենյակներ:
Ինչպես նաև գրավոր բողոք-առաջարկությունը կարելի է ներկայացնել Հետադարձ կապ բաժնի միջոցով:
Ի՞նչ կարգով է տեղեկացվում հանրությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող տարածքում ջրամատակարարման դադարեցման մասին
Ջրամատակարարման դադարները հետևանք են պլանային շինարարական և վթարականխարգելիչ աշխատանքների: Բոլոր դեպքերում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն այդ մասին ընդունված կարգով ծանուցում է զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին: Ջրամատակարարման դադարեցման մասին կարելի է տեղեկանալ` այցելելով կայքի Գլխավոր էջի Մամուլի հաղորդագրություններ բաժին, Նորություններ խորագրի Հայտարարություններ բաժին, ինչպես նաև զանգահարելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոն: Այժմ կարելի վերոգրյալի մասին տեղեկանալ նաև սոցիալական կայքերից նույնպես:
Ինչպե՞ս վարվել, եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս
Այդ մասին հարկ է անմիջապես տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնին` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Ձեզ կայցելեն Ընկերության Կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները, որոնք տեղում կկատարեն ջրի նմուշառում, կստուգեն նրա որակը և համապատասխանությունը ներկայացվող սանիտարական նորմերին ու կանոններին:
Ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե գնել եք բնակարան կամ առանձնատուն և որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բաժանորդ ցանկանում եք կատարել անվանափոխություն
Նախ, ցանկալի է բնակարանը գնելիս վաճառողից պահանջել հստակեցնել ֆինանսական հարաբերություններն ընկերության հետ, գնել առանց պարտքի` հետագա բարդություններից խուսափելու համար: Այնուհետև, պետք է բնակարանի/առանձնատան սեփականատերը (կարող է նաև ներկայանալ համասեփականատերը կամ լիազորված անձը` ներկայացնելով նոտարի կողմից վավերացված լիազորագիր) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակ (վերևում նշված են բոլոր գրասենյակների հասցեները) ներկայացնել դիմում անվանափոխություն կատարելու վերաբերյալ` կցելով անձնագրի պատճեն, բնակարանի սեփականության վկայագիր:
Եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս, ու՞ր պետք է դիմել վերջինիս ճշգրտությունը ստուգելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ջրաչափը վերանորոգելու կամ փոխելու համար
Նման դեպքում հարկ է դիմել Ընկերությանը ջրաչափի ապակնքման համար, որից հետո միայն կարելի է ապամոնտաժել ջրաչափը և դիմել Ընկերության Ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա (Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածքում): Այս բոլոր աշխատանքները հաճախորդն իրականացնում է իր միջոցներով:
Ու՞ր դիմել մատուցվող ծառայություններից բողոք-առաջարկության դեպքում
Առաջին հերթին պետք է դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ 1-85 հեռախոսային կենտրոն` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակարանի հասցեն և հեռախոսահամարը: Կարելի է նաև դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հաճախորդների սպասարկման գրասենյակներ կամ բողոք-առաջարկությունը ներկայացնել կայքէջի Հետադարձ կապ բաժնի միջոցով:
Ու՞ր դիմել, եթե սպառած ջրի դիմաց հաշիվներում կան անճշտություններ
Հարկ է դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ էլ զանգահարել 1-85 հեռախոսային կենտրոն: Իսկ գրավոր՝ խնդիրը կարելի է ներկայացնել կայքի Հետադարձ կապ բաժնի միջոցով: