ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Ելույթներ և հարցազրույցներ

Սևջուրը ցամաքում է. արտեզյան ավազանից ջրառը նվազեցրել է նաև գրունտային ջրերի մակարդակը

23.01.2019 Սևջուրը ցամաքում է. արտեզյան ավազանից ջրառը նվազեցրել է նաև գրունտային ջրերի մակարդակը

Սև ջուր գետը ցամաքել է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման հետևանքով: Ավազանից ձկնաբուծարանները օգտագործում են 35խմ ջուր, մինչդեռ խորհրդային տարիներին սահմանվել էր 12 խմ: Սահմանված նորմի վերականգնումը հնարավորություն կտա վերականգնել Սևջուր գետի հունը:

Սևջուր կամ Մեծամոր այսպես է կոչվում Արմավիրի մարզի տարածքով անցնող և 40կմ երկարություն ունեցող գետը, որը տարիներ առաջ որակվել է ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետ: Սակայն հիմա պատկերը փոխվել է, արդեն 5 տարի գետը ցամաքել է: Գետի ավազանում միայն կոյաջրերի առատության դեպքում է հոսք նկատվում, որը 10 օրը մեկ պոմպակայանի միջոցով ուղղվում է գետին հարակից տարածքների հողերի ոռոգմանը: Ոլորտի մասնագետները նշում են, որ Սևջուր գետում 1991-1992թթ-ին ջրի ելքը կազմել է 20-22 խմ/վրկ, որը Արևշատի և Ռանչպարի 2 պոմպակայանի միջոցով մղվել է Ստորին Հրազդան ջրանցք՝ ոռոգելով մեծ թվով հողատարածքներ: Ջրօգտագործողների ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանն ասում է, որ տարեկան Սևջուր գետից 90 մլն խմ ջուր է մղվել Ստորին Հրազդան ջրանցք՝ Էջմիածնի 9 հազ հեկտար հողերը ոռոգելու համար:


Գետի ջրերով կատարվել է նաև հայկական ատոմակայանի ռեակտորների հովացում: Սևանից օգտագործվել է անհամեմատ ավելի քիչ ջուր՝ 8-10 մլն խմ: Ներկայում հակառակ պատկերն է, Սևջրի տարածքի հողերը ոռոգելու համար օգնության է հասնում Սևանը: 2018թ-ին Սևանից ոռոգման նպատակով բաց է թողնվել 204.2 մլն խմ ջուր: Ջրի սակավությունը սկսվեց ձկնաբուծարանների կողմից ընդերքի՝ Արարատյան արտեզյան ավազանի ջրերի անխնա օգտագործմամբ: Խորհրդային տարիներին ընդերքի ջրերի կառավարմանը ճիշտ մոտեցում է ցուցաբերվել, սահմանվել էր քվոտա, որի արդյունքում պահպանվել էր ջրային հաշվեկշիռը:


«Պաշարների պահպանման հանձնաժողովի կողմից սահմանված էր քվոտա՝ 34.7խմ ստորերկրյա ջրերի օգտագործման համար: Վերջին 15 տարիներին միջին տարեկան փաստացի օգտագործվել է 55խմ/վ ջուրը , որը սահմանված քվոտան գերազանցել է 20լ/վրկ-ով: Տարեկան կազմում է 620 մլն խմ ջուր»:

34.7 խմ քվոտայից 12 խմ նախատեսվել էր ձկնաբուծական տնտեսությունների օգտագործման նպատակով, բայց վերջին 15 տարվա ընթացքում՝ սկսած 2004թ-ից ձկնաբուծական տնտեսությունները խախտել են սահմանված նորմը և արտեզյան ավազանից 12 խմ-ի փոխարեն օգտագործում են 35 խմ ջուր, որի ծախսը տարեկան կազմում ՝ 720 մլն խմ ջուր: Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը անթույլատրելի է համարում ոսկուց և նավթից առավել թանկ ջրի պաշարի վատնումը:

«Արտասահմանցի փորձագետները չեն հավատում, որ մենք, ունենալով այս ռեսուրսները, անխնա կործանում ենք: Կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ջուրը շրջանառելու, մաքրելուց հետո վերադարձնել ձկնաբուծարաններ ու լճակներ»:

Ջրաշրջանառության փոխարեն ձկնաբուծարաններից ջրի հոսքն ուղղվում է Ադրբեջան: 20 տարի Մելիորացիա ՓԲԸ ղեկավարած Վլադիրմիր Թադևոսյանը ափսոսանք է հայտնում ջրի կորստի վերաբերյալ: Ցամաքուրդային կամ դրենաժային համակարգը հիմա ծառայում է, ոչ թե գրունտային բարձրացված ջրերի հեռացման նպատակով, այլ ձկնաբուծարանների ջրերի:

«Դրենաժներով հոսում ՝ մոտ 50 խմ ջուր, որից 25 խմ բուն դրենաժի ջրերն են, 25 խմ՝ ձկբնաբուծարանի»:


Ձկնաբուծարաններից ջրահեռացումը ցամաքուրդների միջոցով երկակի վնաս է պատճառում: Վլադիմիր Թադևոսյանը նշում է, որ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով դժվարացվում են ցամաքուրդների մաքրման աշխատանքները:

ֆինանսների բացակայության պատճառով բաց ցամաքուրդային համակարգը 5 տարին մեկ անգամ է մաքրվում, որն իր հերթին ավելացնում է աղակալված հողերի տարածքները: Արարատյան արտեզյան ավազանից մեծ քանակությամբ ջրառը նվազեցրել է նաև գրունտային ջրերի մակարդակը 1մ-2մ խորությունից իջնելով 3մ-4մ խորության:

«Արտեզյան ավազանից վերցնում են ճնշումային հորիզոնից, որոնք կապված են գրունտային ջրերի հետ: Երբ ճնշումային գոտուց ջրերի անխնա շահագործում է տեղի ունենում, բնականաբար պակասում են ճնշումային գոտուց գրունտային ջրերի սնուցումը և իջնում է մակարդակը:

Սա նշանակում է, որ հողի ստորին շերտը չունի անհրաժեշտ քանակությամբ խոնավություն և ավելացվում է բույսի ոռոգման քանակը:

Սևջուր գետը փրկելու միջոցը Արարատյան արտեզյան ավազանի ջրառի քանակի նվազեցումն է ձկնաբուծարանների կողմից՝ հասցնելով 12 խմ-ի:

Պետական վերհսկողության պայմաններում խնայելով Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերը և կառավարելով ձկնաբուծարանների ջրառը, դեռ մեկ տասնամյակ կպահանջվի վերականգնելու ստորգետնյա ջրերի նախկին մակարդակն ու Սևջուր գետը:


Մանրամասները՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԿԱՅՔՈՒՄ :

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ