Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Յու Վինսթոնի հետ
07.06.2015Հունիսի 8-ին կայացավ ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հանդիպումը ՀԲ-ի ոռոգման ծրագրերի պատասխանատու Յու Վինսթոնի հետ: Հանդիպման հիմնական նյութը ՀԲ-ի վարկային միջոցներով ընթացող ոռոգման համակարգի բարելավման և արդիականացման ծրագրերն էին: Առանցքային ու հրատապ են համարվում հատկապես <<Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման>> ծրագրի Մեղրու ինքնահոս համակարգի կառուցում, Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում, Քաղցրաշեն ինքնահոս համակարգի կառուցում բաղադրիչները: Այդ բաղադրիչների մի մասը ֆինասավորմամբ ապահովված են, սակայն դեռևս կան վարկային միջոցների ընդլայնման և լրացուցիչ ֆինասավորման խնդիրներ: Պրն Հարությունյանի և պրն Վինսթոնի միջև համաձայնություն ձեռք բերվեց, որոշակի գործոնների առկայության դեպքում, ապահովել ծրագրերի ֆինասավորման շարունակականությունը: Խնդիրը հատկապես վերաբերում է որակյալ ՇՄՍԱԳ-ի առկայությանը, որոշ տարածքներում նաև՝ ներքին ցանցի նախագծի պատրաստմանը՝ որպես արդյունավետության բարձրացման հիմնական նախապայման: Պակաս հրատապ չեն նաև 12 ուղղություններով կառուցվող, տեղափոխող ջրանցքների շինարարությունները:
Առանձնակի կարևորություն տրվեց Հայաստանում գործող Ջուր օգտագործող ընկերությունների (ՋՕԸ) գործունեությանը: Կառավարության որոշմամբ սույն ընկերությունների կառավարման լիազորությունը վերապահված է ՋՏՊԿ-ին: ՀԲ-ը Հայաստանի պրակտիկան դիտարկում է որպես լավագույն օրինակ և ձեռքբերում նաև հետխորհրդային տարածաշրջանում: ՀԲ-ը կշարունակի իր աջակցությունը ՋՕԸ-երի լիարժեք կայացման և աստիճանաբար պետական սուբսիդավորումից ազատվելու ուղղությամբ:
Թեև երկրում ակտիվորեն քննարկվում են ջրամբարաշինության տարբեր ծրագրեր, սակայն կարևոր է երկրի մակարդակում ունենալ ջրամբարաշինության հեռանկարային ծրագրի հայեցակարգ: Դրամաշնորհային այս ծրագիրն առաջիկայում կդառնա ՀԲ-ի հետ քննարկվելիք հարց:
Մշակվել և գնահատման փուլում է <<ՀՀ ոռոգման ոլորտի ֆինասական կայունության բարելավման ռազմավարության հայեցակարգային դրույթներ>> ուսումնասիրությունը, որի պարագայում ՀԲ-ին հատկապես հետաքրքրում է ոռոգման ջրի սակագնի գոյացման մեխանիզմը: Այս հարցում բանկը դա դիտարկում է որպես ներդրումների արդյունավետության ապահովման գործոն:
Համաշխարհային Բանկ – ՋՏՊԿ համագործակցության հեռանկարները խոստումնալից են, և դրա հիմնական պատճառը իրականացված ծրագրերի արդյունավետությունն է:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե