ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Քննարկում` նվիրված Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարությանը

02.06.2015 Քննարկում` նվիրված Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարությանը

Ջրային տնտեսության ոլորտում վերջին օրերի հանդիպումների ու քննարկումների հիմնական նյութը ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատվերով Ասիական Զարգացման Բանկի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարություն» փաստաթղթի նախագիծն է: Արդեն իսկ տեղեկացրել ենք, որ հունիսի 2-ին կայացել է «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարություն» թեմայով աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ռազմավարության նախագծի հիմնական դրույթները, ծավալել մասնագիտական քննարկում, հանրայնացնել այն: Աշխատաժողովին մասնակցեցին և մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Գրիգորյանը, ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը:


Ներկայացումների և քննարկումների արդյունքում բարձրացվեցին տարաբնույթ հարցեր, որոնք լրացուցիչ պարզաբանման ու հիմնավորման կարիք ունեն:


Նախագծի լրամշակման ու հետագա բարելավման, ինչպես նաև փորձագիտական խմբի առաջիկա անելիքները հստակեցնելու նպատակով հունիսի 3-ին ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ կոմիտեում կայացավ կոմիտեի նախագահի հանդիպումը ծրագրի իրականացման թիմի փորձագետներ Ջոննաթան Ֆիշերի և Ռիչարդ Ջոնսի հետ:


Քննարկված հարցերը վերաբերում էին ռազմավարության նախագծի որոշակի դրույթների հստակեցմանը, խմելու ջրի գնագոյացմանը, մեկ օպերատորի ընտրության հետ կապված խնդիրներին, ռազմավարության 2-րդ փուլի բարեփոխումների ներդրման և իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից առաջիկայում կայացվելիք քաղաքական և տեխնիկական որոշումներին:


Կոմիտեի նախագահի կողմից բարձրացված հարցերն ուղղված էին հատկապես ջրամատակարարման նոր քաղաքականության մեջ սոցիալական խնդրի և սոցիալական հավասարության ապահովման գործոնի կարևորմանը, ջրի, որպես կարևորագույն ռեսուրսի, արդյունավետ օգտագործմանը, սպասարկման տարածքների ընդլայնմանը:


Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթում կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ բարձրացված հարցերի վերաբերյալ ընդունելի առաջարկները քննարկելու նպատակով:

 

 

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ