ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրի համաշխարհային օրվա նախօրեին <<ԷկոԼուր>> մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը

20.03.2015 Ջրի համաշխարհային օրվա նախօրեին <<ԷկոԼուր>> մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը

Ջրի համաշխարհային օրվա նախօրեին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացավ Հայաստանի ջրային ոլորտին և ջրային անվտանգությանը նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Մհեր Մկրտումյանը ներկայացրեց համակարգում իրականացվող բարեփոխումները, ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավման ուղղությամբ տարվող ծրագրերը և բարեփոխումները, համակարգում կորուստների նվազեցման, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ աշխատանքներ: Որպես կարևոր ձեռքբերում նշվեց արդեն իրականություն դարձող մեծ ջրամբարաշինական աշխատանքների սկիզբը, ինչպես նաև կոյուղու մաքրման կայանների կառուցումը: Բանախոսները պատասխանեցին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ