ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզում մասնակցել է հերթական մարզային խորհրդակցությանը

24.02.2015 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզում մասնակցել է հերթական մարզային խորհրդակցությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզում մասնակցել է հերթական մարզային խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ պատասխանատուներ:

 

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցված արդյունքները` նախարարը բարձր է գնահատել հատկապես վարելահողերի օգտագործման մակարդակը, որով նախորդ տարվա արդյունքներով մարզը զբաղեցրել է 3-րդ տեղը: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, մարզում առկա 78438.5 հեկտար վարելահողերից 2014թ․ օպերատիվ տվյալներով մշակվել է 63695 հա (81.2%), նախորդ տարվա համեմատ 2830 հա ավել: 2015թ․ ըստ կանխատեսումների կմշակվի 65786 հա, նախորդ տարվանից 2091 հեկտարով ավել։ Նախարարը նշել է, նաև, որ արդեն 2175 հա ավել աշնանացան է կատարվել:

 

Նախարարը նշել է նաև, որ նախորդ տարի մարզի գյուղատնտեսությունը զգալի վնասներ է կրել կարկտահարության պատճառով, որի դիմաց պետության կողմից ցուցաբերվել է աջակցություն:

 

Նախարարը հավաստիացրել է, որ ընթացիկ տարում կշարունակվեն պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով կտրամադրվեն պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու:

 

«Բացի այդ, օրերս կառավարության կողմից որոշում է ընդունվել հողօգտագործողներին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը ևս երկու տոկոսային կետով ավելացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում գյուղատնտեսները կստանան հնարավորություն ձեռք բերել վարկեր ընդամենը 8% տոկոսադրույքով», – հավելել է իր խոսքում նախարարը:

 

Անդրադառնալով անասնապահության ոլորտում գրանցված արդյունքներին` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Շիրակի մարզում ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել է շուրջ 5.0%-ով, սակայն տավարի ընդհանուր գլխաքանակը նվազել է շուրջ 2.0%-ով:

 

Նախարարը հատկապես կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի CARMAC շրջանակում մարզում արձանագրված արդյունքները: Մասնավորապես 16 համայնքներում հիմնվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց գործունեությունը բարելա­վելու, դրանց կարողությունները հզորացնելու համար կոոպերատիվներին տրամադրվել է տարբեր բնույթի աջակցություն, այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկա` թվով 27 անիվավոր տրակտորներ:

 

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը` կոչ անելով համայնքների ղեկավարներին օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից: Ծրագրի «արժեքային շղթայի զարգացման» բաղադրիչը նախատեսվում է ընդհանուր առմամբ ֆինանսավորել 8000-50.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորման չափով թվով 80 ծրագիր՝ նպատակ ունենալով ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճը:

 

Խոսելով գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում վերջին տարիներին կատարված աշխատանքների մասին` նախարարը տեղեկացրել է, որ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի միջոցով 2013-14 թթ. հանրապետություն է ներկրվել և ուղղակի վաճառքի միջոցով, ինչպես նաև լիզինգային եղանակով գյուղատնտեսներին են տրամադրվել 288 միավոր անիվավոր տրակտորներ համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, որից 22 միավորը տրամադրվել է Շիրակի մարզին: Լիզինգային եղանակով ձեռքբերման դեպքում տրակտորները տրամադրվել են 6 տարի ժամկետով, տարեկան 9% տոկոսադրույքով և 20% կանխավճարով:

 

Ընդգծելով, որ հանրապետությունում ներկայումս շարունակվում է գյուղտեխնիկայի համալրումը, նախարարը նաև ավելացրել է, որ այժմ աշխատանքներ են իրականցվում ևս 8 միավոր հացահատիկահավաք կոմբայնների ներկրման ուղղությամբ:

 

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Շիրակի մարզի Երազգավորս համայնքի ֆերմեր Ռազմիկ Մարգարյանը, իսկ ոլորտի մի շարք ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

 

 

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԳՆ պաշտոնական կայք

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ