Մամուլի հաղորդագրություն
23.02.2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգում-ջրառ իրականացնող <<Սևան-Հրազդանյան - ջրառ>> և <<Ախուրյան-Արաքս - ջրառ>> փակ բաժնետիրական ընկերությունները, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունները, 2015 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացնում են իրենց կողմից շահագործվող պոմպակայանների, ջրանցքների, ջրամբարների ու պոմպակայանների ջրընդունիչ ավազանների մոտեցնող և հեռացնող ջրանցքների ընթացիկ նորոգման և մաքրման աշխատանքներ: Արդյունքում շահագործվող հիդրոտեխնիկական կառուցվածքները ոռոգման շրջանի սկզբին կբերվեն տեխնիկապես աշխատունակ վիճակի և հայտեր ստացվելուց հետո ընկերություններն անխափան ոռոգման ջուր կմատակարարեն ջրօգտագործողներին:
« վերադառնալ ցանկ