ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը:

13.02.2015 Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը:

Անցած տարվա եղանակային պայմանները ուղեկցվեցին սակավաջրությամբ, ինչի արդյունքում Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու անհրաժեշտություն առաջացավ` օրենքով սահմանված չափաքանակից ավելի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը` անդրադառնալով Սևանա լճի ջրի ներկայիս մակարդակին, ինչպես նաև Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:

 

Նրա խոսքերով` անցած տարի Սևանից ջուր բաց թողնելը հիմնականում պայմանավորված էր մի շարք գործոններով. «Դա պայմանավորված էր շուրջ 8180 հա ոռոգելի հողերի ջրապահովության խնդրով, ջրամբարների լցվածության և Հրազդան գետի ջրի մակարդակի իջեցմամբ, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի հողի խոնավության մակերեսի 20-25 աստիճանով նվազեցմամբ: Դրա համար էլ լրացուցիչ ջրառ կատարվեց»:

 

Ինչ վերաբերում է լճի մակարդակին, Մ.Մկրտումյանը նշեց, որ այսօր Սևանի մակարդակը 1900 մետր 13 սանտիմետր է:

 

Դիտարկմանը, թե արդյոք այս տարի էլ ջրի սակավության խնդիրներ կառաջանան, քանի որ տեղումները սակավ են, Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ վերջին օրերի եղանակը հուսադրող է:

 

«Անցած տարվա դեկտեմբեր ամիսը ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից ուղեկցվել է եղանակային անբարենպաստ գործընթացներով, սակայն վերջին օրերին տեղացած ձյունը փոքր-ինչ հուսադրող է և հետագա կանխատեսումներն այս առումով վերանայման խնդիր կունենան: Եթե մարտ-ապրիլ ամիսներն ուղեկցվեն սելավային հոսքերով, բոլորվին այլ պատկեր կունենանք, քան մինչ օրս կանխատեվում էր»,- նշեց Մ.Մկրտումյանը:

 

Անդրադառնալով գլոբալ տաքացումներին, նա նշեց, որ արդեն իսկ պետք է մտածել այդ մասին, քանի գլոբալ տաքացումը մարդկության առաջ կանգնած լուրջ մարտահրավերներից մեկն է:

 

«Կանխատեսվում է, որ 2030թ-ին ջերմաստիճանը կբարձանա 1 աստիճանով, 2070թ-ին` 2 աստիճանով, 2100-ին` 4 աստիճանով: Այս բարձացումները կբերեն տեղումների քանակի համապատասխանաբար` 3, 6 և 9 տոկոսի նվազեցման, կբերեն գոլորշիացման մակարդակի ավելացման, ձյան ծածկույթը, գետերի հոսքը նույնպես կնվազեն: Բնականաբար, Հայաստանի կլիման ևս փոփոխություն է կրելու և այս գործընթացները կազդեն նաև Սևանա լճի մակարդակի վրա»,- ասաց նա:

 

Միաժամանակ Մ.Մկրտումյանը հավելեց, որ որպես կանխարգելման միջոց` նախատեսվում է ջրամբարաշինություն կազմակերպել: Առաջիկայում, ըստ նրա, նախատեսվում է կառուցել Կապս, Վեդի, Եղվարդ, Մաստարա ջրամբարները:

 

«Արդեն նախապատրաստական աշխատանքները սկսված են: Մինչև տարեվերջ կունենանք Վեդի և Կապսի նախագծահաշվարկային փաստաթղթերը և հաջորդ տարվանից սկսենք շինարարության գործընթացը»,- ասաց նա` հավելելով, որ առաջին անգամ հանրապետությունում վերականգնվել է Մարմարկի ջրամբարը, որը 25 մլն խմ լրացուցիչ ջուր կուտակելու հնարավորություն է տալիս և մեծ ազդեցություն ունի Սևանա լճի մակարդակի վրա:

 

Նրա խոսքերով` այս ջրամբարները հնարավորություն կտան լրացուցիչ ջուր կուտակել և Սևանա լճից ջուր բաց թողնել միայն հազվադեպ դեպքերում:

 

 

Աղբյուր` Panorama.am

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ