ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջերմուկ քաղաքում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայան

18.12.2014 Ջերմուկ քաղաքում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայան

Դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայանը: Այն կառուցվել է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում:


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայջրմուղկոյուղի ՓԲԸ կեղտաջրերի մաքրման տնօրեն Սեբուհ Բերբերյանը, Fichtner GMBH խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Մայքլ Ուլիխը և «Արփա-Սևան» շինարարական ընկերության տնօրեն Պարույր Հակոբյանը:Հայաստանում Եվրոպական միության ղեկավար Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ ԵՄ-ն իր գործընկերների հետ ուրախ է ֆինանսավորել այս համապետական ծրագիրը:

«Եվրոպական միությունը ծրագրի իրականացման համար տրամադրել է 7.6 մլն եվրո դրամաշնորհ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել են 6.5-ական մլն եվրո վարկ: Նշված ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը կազմում է 21.7 մլն եվրո: Ես ուրախ եմ լինել այստեղ, քանի որ Ջերմուկ քաղաքը ծրագրի շահառու 17 համայնքներից մեկն էր»,- նշեց դեսպանը:


«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը և մյուս գործընկերներին՝ կեղտաջրերի մաքրման այսպիսի կայան կառուցելու հնարավորություն ընձեռելու համար: «Այս ծրագիրն ավելի ընդգրկուն է՝ Կապանից մինչ Նոյեմբերյան բազմաթիվ համայնքներ են ընդգրկված ծրագրում: Այս ծրագրի շրջանակներում մենք կառուցել ենք կեղտաջրերի մաքրման երկու կայան. մեկը՝ Ջերմուկում, մյուսը՝ Դիլիջան քաղաքում, որը նույնպես շուտով շահագործման կհանձնվի: Նախորդ ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսավորվել են նույն կազմակերպությունների կողմից, մենք կառուցել ենք ևս երեք մաքրման կայան Վարդենիսում, Գավառում և Մարտունիում: Ուրախալի է, որ Հայաստանում կա կամք շարժվելու շրջակա միջավայրի պահպանության քաղաքակության ուղղությամբ»,- նշեց Պատրիկ Լորենը:


Ծրագրի նպատակն է ՀՀ 7 մարզերում 17 բնակավայր սպասարկող «Հայջրմուղկույուղի» ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման կայանների վերակառուցումն ու արդիականացումը: Այսպիսով՝ կբարձրանա 300.000 բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը` խմելու ջրի մատակարարման տևողությունը զգալիորեն երկարացնելու միջոցով, որը ներկայում կազմում է միջինում ավելին քան 14 ժամ, ինչպես նաև կապահովվի ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:


Ջրի մաքրման նոր կայանների կառուցման նպատակով կատարվելիք ներդրումը կհանդիսանա առաջին քայլը բնակավայրերի մեծ մասում համապատասխան որակի մաքրման բացակայության պատճառով ջրային պաշարների աղտոտվածության ներկա մակարդակը նվազեցնելու ուղղությամբ:

 

Սկզբնաղբյուրը  http://www.aravot.am// կայքից

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ