ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեում շարունակվում են ՋՕԸ-ների ֆինանսական հոսքերի նախագծերի քննարկումները

25.01.2024 Ջրային կոմիտեում շարունակվում են ՋՕԸ-ների ֆինանսական հոսքերի նախագծերի քննարկումները

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում ամփոփվել են աշխատանքային քննարկումները ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի և մասնագետների հետ` 2024 թ.-ի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերի վերաբերյալ:

1

ՋՕԸ-ների կողմից ներկայացվել են 2023թվականի կատարողական ցուցանիշները, նաև 2024թվականի բյուջեի և հաստիքացուցակի նախագծերը,սեզոնին ընդառաջ` գարնան նախապատրաստական աշխատանքների պլանավորումը,Ընկերությունների սպասարկման տարածքների ոռոգելի հողերի, պահանջվող ոռոգման ջրի ծավալների և այլ ցուցանիշների պլանավորման ցուցանիշները և այլ հարցեր:

2

Ջրային կոմիտեի պատասխանատուները, ևս մեկ անգամ
անդրադառնալով ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին,ընդգծվել են, որանհրաժեշտ է շարունակաբար խստացնել ոլորտի վերահսկողությունը, բարձրացնել ջրօգտագործողների հետ աշխատանքների թափանցիկության աստիճանը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ:

3

Քննարկվել են ՋՕԸ-ների կողմից շահագործվող պոմպակայանների, ջրանցքների, ջրամբարների ու պոմպակայանների ջրընդունիչ ավազանների մոտեցնող և հեռացնող ջրանցքների ընթացիկ նորոգման և մաքրման աշխատանքները, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

4

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ