Շնորհավոր Ամանոր․ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղերձը
31.12.2023 Սիրելի հայրենակիցներ,Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ իրականանան Նոր տարվա հետ կապված բոլորիս հույսերն ու սպասումները: Առաջին հերթին՝ Նոր տարում թող լինի խաղաղություն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձավորները լինեն առողջ ու երջանիկ, ապահով ու անհոգ:
2024 թվականը թող նշանավորվի հուսալի ու լուսավոր ապագայի ավելի շատ նախադրյալներով, ուժեղ և հզոր ենթակառուցվածքներով ամուր պետություն ունենալու ավելի շատ հնարավորություններով: Մաղթում եմ, որ Նոր տարում բոլորս գտնեք այն ամենն, ինչ փնտրում եք, գտնեք այն ուղիները, որոնք կմոտեցնեն մեզ մեր նպատակներին՝ և անձնական, և գործնական:
Դիմավորենք Ամանորը հույսով, որ այն մեր երկրի համար կլինի առողջության և հաջողության, բարեկեցության և խաղաղության, ձեռքբերումների և վերելքների տարի: « վերադառնալ ցանկ