Ջրային ոլորտի կառավարման թվայնացումն առաջնահերթություններից մեկն է է
06.12.2023
Ջրային Կոմիտեում տեղի ունեցավ «Ոռոգման ջրամատակարարման համակարգի թվային վերազինում» թեմայով քննարկում։ Ներկայացվեցին Կոմիտեի թվային վերազինմանն ուղղված կարիքների գնահատման արդյունքները։ Կարիքների գնահատումն իրականացվել է ՄԱԶԾ-ի և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։

Մեկուսացված համակարգերը հանգեցնում են սպառման կառավարման անարդյունավետությանը: Ձեռքով թարմացումներն առաջացնում են անվտանգության ռիսկեր և ազդում են տվյալների որակի վրա: Կադաստրային տվյալների ոչ ամբողջական տեղեկատվությունը խոչընդոտում է արդյունավետ թարմացումներին: Բացահայտված խնդիրների կարգավորման համար մշակվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված համակարգի զարգացմանը։

Առաջարկությունների հիմնական ուղղություններն են ծրագրային համակարգի ներդրումը, տեխնիկական վերազինումը և մասնագիտական կարողություննների զարգացումը։ Տեղի ունեցած քննարկման ընթացքում ոլորտի մասնագետները դիտարկեցին առաջարկվող համակարգի անհրաժեշտությունը և արեցին առաջարկներ։
Փոփոխությունների փաթեթը ենթադրում է, մասնավորապես, ոռոգման համակարգի անձնագրավորման գործընթաց, որի հիման վրա կձևավորովի համապատասխան տեղեկատվական բազա՝ ոռոգման ցանցի վիճակի, անհրաժեշտ միջոցառումների, ոռոգման ենթակա հողահանդակների, մշակաբույսերի և այլնի վերաբերյալ։ Այն հնարավորություն կտա վիզուալացնել առկա տվյալները համապատասխան քարտեզներում արտացոլելու միջոցով։ Ըստ փորձագետների՝ այս մոտեցումը կբարձրացնի համակարգի կառավարման արդյունավետությունը՝ առավել թափանցիկ և տեսանելի դարձնելով առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։