ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հունվարին Երևանում կկայանա ջրային ռեսուրսների կառավարման թեմայով հայ-իսպանական համաժողով

23.11.2023 Հունվարին Երևանում կկայանա ջրային ռեսուրսների կառավարման թեմայով հայ-իսպանական համաժողով

Իսպանիայի դեսպանատունը և իսպանական ICEX առևտրային և ներդրումային կազմակերպությունը նախատեսում են հունվարին Երևանում անցկացնել համաժողով՝ ջրային ռեսուրսների կառավարման թեմայով։ Իսպանիան բավականին հարուստ և նորարար փորձ ունի այս բնագավառում․ իննովացիոն տեխնոլոգիաների կիրառում ջրամատակարարման և ոռոգման համակարգերում, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տարբեր ծրագրերի իրականացում, ջրամաքրման և ջրահեռացման նոր տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքների նախագծում և այլն։
Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Իսպանիայի դեսպանատան ներկայացուցիչ Քրիստինա Կոնսա Սանչոյին և դեսպանատան տնտեսական մասով խորհրդական Պաբլո Մարտինեզին։



Քննարկման թեման համաժողովին Կոմիտեի մասնակցության ձևաչափն էր։ Դեսպանատան ներկայացուցիչ Քրիստինա Կոնսա Սանչոն, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, կարևորեց Ջրային կոմիտեի մասնակցությունը համաժողովին․ «Ջրային տնտեսության ոլորտում իսպանական ընկերությունները, որոնք մեծ փորձառություն ունեն այս բնագավառում և փնտրում են հնարավոր նոր համագործակցություններ, համաժողովին ներկայացված են լինելու ընդգրկուն կազմով։ Այս առումով խիստ կարևոր է նաև Կոմիտեի մասնակցությունը՝ որպես ՀՀ ջրային ոլորտի կառավարման կարևոր դերակատար»: Դեսպանատան տնտեսական մասով խորհրդական Պաբլո Մարտինեզը, ներկայացնելով համաժողովի մանրամասները, նշեց․ «Ինչո՞ւ հենց Հայաստանը։ 2002 թվականից Հայաստանն այս ոլորտում իրականացնում է զանգվածային բարեփոխումներ, որ նաև ենթադրում է համակարգերի տարբերի ճյուղերի արդիականացում։ Համաժողովը հարթակ կարող է դառնալ այս համատեքստում նոր, գործնական հարաբերություններ հաստատելու, երկու երկրների փորձը դիտարկելու առումով»։





Կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, ներկայացնելով մեր երկրի ջրային ոլորտի հիմնական խաղացողներին, նախանշեց յուրաքանչյուրի գործառույթները։ Անդրադառնալով այս ոլորտում Ջրային կոմիտեի դերակատարմանը, նա, մասնավորապես, նշեց․«Միջազգային գործաընկերության համատեքստում վերջին տարիներին մեծացել է կոմիտեի շփման շրջանակը․ ունենք ընթացիկ և պլանավորվող համագործակցություններ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հետ՝ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկի, Եվրասիական զարգացման հիմնադրամ, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն, Ֆրանսիական զարգացման հիմնադրամ, KfW բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և այլն»։ Նա նշեց նաև, որ յուրաքանչյուրի հետ առկա է հստակ, կոնկրետ համագործակցության շրջանակ և թեմա։ Անդրադառնալով համաժողովին Կոմիտեի մասնակցության ձևաչափին, Մ․ Նալբանդյանն ասաց․ «Կարող ենք դիտարկել հետևյալ ուղղությունները․ ջրային համակարգերի կառավարման ոլորտում երկրի փորձի ներկայացում՝ ինստիտուցիոնալ առումով, ջրային համակարգերում ներդրումային հնարավոր ուղղություններ երկու ենթաուղղություններով՝ ոռոգում և խմելու ջրի մատակարարում։ Կարող ենք խոսել կառավարման մի քանի փուլերի մասին՝ նախագծում, կառուցում և տվյալ համակարգերի շահագործում»։ Կոմիտեի նախագահի տեղակալը շեշտեց նաև, որ բավականին հետաքրքիր է իսպանական փորձը, մասնավորապես՝ ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառության, կաթիլային ոռոգման, այլընտրանքային էներգիայի օգտագործման առումներով։ Նա նաև առաջարկեց պետական գերատեսչություններից զատ համաժողովին հրավիրել գիտական շրջանակներին, շինարարական, նախագծող ընկերություններին։ «Այս ամենի համատեքստում կրկին անգամ մեր պատրաստակամությունն ենք հայտնում հանդես գալու որպես համաժողովի առաջնային գործընկեր»,- ամփոփեց իր խոսքը Մ․ Նալբանդյանը, հույս հայտնելով, որ համաժողովի արդյունքներն իրենց հնարավոր գործնական ազդեցությունը կունենան մեր երկրի ջրային համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման և խթանման առումով։





 







« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ