ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրերի կառավարում՝ հանուն ոռոգման բարելավման

17.11.2023 Ջրերի կառավարում՝ հանուն ոռոգման բարելավման

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում անցկացվեց Ջրային ոլորտի ազգային քաղաքականության երկխոսության խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովի 21-րդ հանդիպումը։ Միջոլորտային հերթական երկխոսությունը ազգային նպատակների և միջազգային պարտավորությունների հետ միասին ջրային ոլորտը բարեփոխելու ուղղությամբ երկար տարիներ իրականացվող աշխատանքների մի մասն է։ Երկխոսությանը ներգրավված են պետական և տեղական իշխանությունների,  գիտական շրջանակների և հասարակական շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային համայնքի ներկայացուցիչներ։ 



«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումը նվիրված էր ահագնացող ճնշումների, այդ թվում` կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսների կայունությանը: Թեմատիկ նիստերից մեկը, որը նախագահում էր ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, նվիրված էր ջրերի կառավարմանը` հանուն ոռոգման բարելավման: Նիստի շրջանակներում քննարկվեցին ոռոգման ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները, ամփոփվեցին ոլորտում ընթացող նախաձեռնությունները և հետագա գերակայությունները:



Նիստին ներկաէին Ջրային ոլորտի ազգային քաղաքականության երկխոսության խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի կազմում են ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների, առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների, Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի, մարզպետարանների, համալսարանների, ինստիտուտների և ՀԿ-ների 35 ներկայացուցիչ։ Ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի ջրային ոլորտում գործող միջազգային ծրագրերի և ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ