ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Աշխատաժողով ջրային կոմիտեում

11.10.2023 Աշխատաժողով ջրային կոմիտեում Այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում հիբրիդային ձևաչափով կազմակերպվեց մասնակցային աշխատաժողով՝ «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» (Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում) ծրագրի Ուղեկցող միջոցառումների խորհրդատվական ծառայության շրջանակների վերաբերյալ։

Աշխատաժողովին բացման խոսքերով հանդես եկան Ջրային կոմիտեի նախագահ պարոն Վ. Գևորգյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ պարոն Տ. Գաբրիելյանը։

Աշխատաժողովին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության (ի դեմս Ջրային ռեսուրսների կառավարման վարչության), ‹‹Հիդրոօդերեվութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի, Ախուրյանի ջրավազանային տարածքային կառավաման բաժնի), Էկոնոմիկայի նախարարության, «Ջրառ» ՓԲԸ-ի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «Շիրակ» ՋՕԸ-ի ներկայացուցիչներ։

Աշխատաժողովին հեռավար ձևաչափով մասնակցում էին նաև ծրագրի դոնոր գերմանական KfW բանկի ներկայացուցիչները։

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Մ. Նալբանդյանը ներկայացրեց Ուղեկցող միջոցառումների խորհրդատվական ծառայության շրջանակները՝ ըստ առաջադրանքների, կարևորելով ծրագրի մշակման և հետագա իրականացման փուլերում բոլոր շահառու կառույցների հետ համագործակցությունը։

Ներկայացմանը հաջորդեց մասնակցային քննարկում, շահառու կառույցների կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ և ներկայացվեցին համապատասխան պարզաբանումներ։ Մասնակիցների կողմից պարզաբանումներ ներկայացվեցին նաև KfW բանկի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնակցային ձևաչափը պահպանել նաև ծրագրի իրականացման հետագա փուլերում։

Հանդիպման ավարտին Ջրային կոմիտեի նախագահ պարոն Վ. Գևորգյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ պարոն Տ. Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին և ներկայացրեցին կառույցների հետագա պատրաստակամությունը՝ յուրաքանչյուր շահառու կառույցի հետ սերտորեն համագործակցելու և ծրագրային գործողությունները համակարգելու հարցերում։  


















« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ