Վահագն Գևորգյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության թիմի հետ
07.07.2023
Առաքելության կազմում էին՝ հիմնադրամի ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Պողոսյանը, ծրագրի ավագ մենեջեր՝ Երլան Ալիասկարովը և ծրագրի ավագ մենեջեր Վլադիսլավա Նեմովան։ Հանդիպմանը ներկա էին նաև հիմնադրամի ոլորտային մասնագետներ և ծրագրի փորձագետներ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանն ու Մարտիրոս Նալբանդյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի ՋՏ ԾԻՄ տնօրեն Աշոտ Խաչատրյանը և այլ գործընկերներ։
Ողջունելով հյուրերին՝ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կարևորել է հիմնադրամի հետ Ջրային կոմիտեի արդյունավետ համագործակցությունն ու շարունակականության ապահովումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակներում համատեղ աշխատանքները:
Հանդիպման օրակարգային հարցերն էին՝
- Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ավարտի ժամկետն ու ծրագրի ընթացիկ վիճակը,
- Ջրային ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգի հաստատման հետ կապված ընթացքը,
- Մաստարա ջրամբարի հետ կապված հարցերն ու գործողությունների ընթացքը,
- Ջրային ոլորտի հավանական նոր ծրագրի հետ կապված առաջնահերթությունները։
- Օրակարգային հարցերից յուրաքանչյուրի մասով կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա գործողությունների ժամկետների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը արտահայտել են իրենց գոհունակությունը համագործակցության առկա մակարդակից և հույս հայտնել, որ առաջկայում համատեղ ջանքերով կընդլայնվեն համագործակցության շրջանակները:



« վերադառնալ ցանկ