Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանն ու Գոռ Մելիքսեթյանը հանդիպել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը
31.05.2023
Հանդիպմանը մասնակցում էին EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար, նոր ծրագրի նախապատրաստման պատասխանատու Քրիսթիան Հենշելը, GIZ կազմակերպության կենտրոնական գրասենյակի պլանավորման կառավարման խորհրդական Բերնհարդ Քրոյցբերգը, անկախ փորձագետ Հարտվիգ Բրետերնիցը, ինչպես նաև EU4Sevan ծրագրի կեղտաջրերի կառավարման խորհրդական Էդգար Փիրումյանը, ECOServe ծրագրի բնական ռեսուրսների կառավարման խորհրդական Լիզա Հյոնշը և EU4Energy ծրագրի վերականգնման էներգետիկայի խորհրդական Արսեն Հայրիյանը։
Նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանն ու Գոռ Մելիքսեթյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել են, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է հաջողված համագործակցություն և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ պոտենցիալ կա։
Նախագահի տեղակալներն առանձնացրել են ջրամատակարարման և ջրահեռացման ինչպես նաև ոռոգման ոլորտում իրականացվող ծրագրերը և գերմանական կողմի հետ քննարկել են այդ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հյուրերը տեղեկացրել են նաև, որ Ծրագրի գնահատման հանձնախումբը նախատեսում է նաև այց համայնքներ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին և առկա կարիքներին։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են ընթացիկ համագործակցության արդյունավետությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումներն ու համագործակցել նաև նոր ծրագրի գործողությունների մշակման շրջանակներում։
« վերադառնալ ցանկ