ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը

29.05.2023 Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը Հանդիպմանը մասնակցում էին նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանը, Մարտիրոս Նալբանդյանը, արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱԶԲ առաքելության տնտեսագիտության մասով ավագ պատասխանատու Գրիգոր Գյուրջյանը, ծրագրերի ավագ պատասխանատու Վարդան Կարապետյանը և գործառնությունների մասով օգնական Լիանա Առաքելյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահագն Գևորգյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել և մնում է Ջրային կոմիտեի կարևորագույն գործընկերներից մեկը:

Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է փոքր և միջին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումները: Իր խոսքում Կոմիտեի Նախագահը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում 15 ջրամբարի նախագծման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացրել է Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցությամբ իրականացվող նախագծերին:

Կոմիտեի նախագահի խոսքով նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, հասնել էներգիայի խնայողության՝ մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է ցուցաբերել օժանդակություն Ջրային կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ընդլայնելու հետագա երկկողմ համագործակցության շրջանակները։

Քննարկմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը՝ ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավման, ռազմավարական մոտեցումների հստակեցման, ըստ վերոնշյալ ուղղությունների իրականացվող ծրագրերի շրջանակներում հետագա համագործակցության շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Նախագահն ընդգծել է, որ Ջրային կոմիտեն հավատարիմ է մնալու իր հանձնառությանը և ամեն ինչ անելու է առկա և նոր ծրագրերը կյանքի կոչելու, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն ավելի ընդլայնելու, ամրապնդելու և զարգացնելու գործում:








« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ