Ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման շրջանի սակավաջրության խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում
23.05.2023
Հանդիպմանը հրավիրվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Աբգարյանը։
«Ջրառ» ՓԲԸ և ՋՕ ընկերությունները ներկայացրեցին տեղեկատվություն 2023 թվականի ոռոգման սակավաջրության հետևանքով առաջացած ռիսկերի վերաբերյալ, այդ թվում՝ ջրառաջարկի, ջրապահանջի, ինչպես նաև ջրամատակարարման պլան-ժամանակացույցերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սակավաջրության ռիսկերի մեղմման ուղղությամբ նախաձեռնված աշխատանքների, դրանց արդյունքում ակնկալվող լրացուցիչ ծախսերի, ինչպես նաև սակավաջրության ռիսկերի մեղմման ուղղությամբ անհրաժեշտ հետագա աշխատանքների հետ կապված հարցեր, այդ թվում.
- մեխանիկական ջրարտադրության միջոցների լրացուցիչ շահագործման, այլ ջրաղբյուրներից ջրառի հնարավորության,
- ջրաշրջանառության։
Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝
✅ ուսումնասիրել և տալ տեղեկատվություն մեխանիկական ջրարտադրության միջոցների լրացուցիչ ծանրաբեռնվածության, հնարավորությունների, անհրաժեշտ հրատապ և իրականացվելիք աշխատանքների, դրանց իրականացման համար ակնկալվող ժամկետների և մոտավոր ֆինանսական գնահատականների վերաբերյալ,
✅ սահմանել շուրջօրյա հսկողություն ինտենսիվ շահագործվող ոռոգման համակարգերի տեխնիկական վիճակի նկատմամբ՝ կանխելու կամ բացառելու այդ համակարգերում վթարները,
✅ սահմանել շուրջօրյա հսկողություն ոռոգման ջրամատակարարման պլան-ժամանակացույցերին համապատասխան,
✅ աշխատունակ վիճակի բերել շարժական ջրաչափական սարքավորումներն ու ֆիքսված ջրաչափական կառուցվածքները,
✅ ապահովել ջրի կառավարման GIS ծրագրում տվյալների օպերատիվ և ամբողջական ներմուծումը։



« վերադառնալ ցանկ