ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման շրջանի սակավաջրության խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում

23.05.2023 Ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման շրջանի սակավաջրության խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների և Կոմիտեի աշխատակիցների հետ և քննարկել ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր։

Հանդիպմանը հրավիրվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Աբգարյանը։

«Ջրառ» ՓԲԸ և ՋՕ ընկերությունները ներկայացրեցին տեղեկատվություն 2023 թվականի ոռոգման սակավաջրության հետևանքով առաջացած ռիսկերի վերաբերյալ, այդ թվում՝ ջրառաջարկի, ջրապահանջի, ինչպես նաև ջրամատակարարման պլան-ժամանակացույցերի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սակավաջրության ռիսկերի մեղմման ուղղությամբ նախաձեռնված աշխատանքների, դրանց արդյունքում ակնկալվող լրացուցիչ ծախսերի, ինչպես նաև սակավաջրության ռիսկերի մեղմման ուղղությամբ անհրաժեշտ հետագա աշխատանքների հետ կապված հարցեր, այդ թվում.

- մեխանիկական ջրարտադրության միջոցների լրացուցիչ շահագործման, այլ ջրաղբյուրներից ջրառի հնարավորության,

- ջրաշրջանառության։

Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝

✅ ուսումնասիրել և տալ տեղեկատվություն մեխանիկական ջրարտադրության միջոցների լրացուցիչ ծանրաբեռնվածության, հնարավորությունների, անհրաժեշտ հրատապ և իրականացվելիք աշխատանքների, դրանց իրականացման համար ակնկալվող ժամկետների և մոտավոր ֆինանսական գնահատականների վերաբերյալ,

✅ սահմանել շուրջօրյա հսկողություն ինտենսիվ շահագործվող ոռոգման համակարգերի տեխնիկական վիճակի նկատմամբ՝ կանխելու կամ բացառելու այդ համակարգերում վթարները,

✅ սահմանել շուրջօրյա հսկողություն ոռոգման ջրամատակարարման պլան-ժամանակացույցերին համապատասխան,

✅ աշխատունակ վիճակի բերել շարժական ջրաչափական սարքավորումներն ու ֆիքսված ջրաչափական կառուցվածքները,

✅ ապահովել ջրի կառավարման GIS ծրագրում տվյալների օպերատիվ և ամբողջական ներմուծումը։










« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ