Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների հետ
20.04.2023
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը, նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը, ՖԶԳ Հարավային Կովկասում ներկայացուցչության փոխտնօրեն Բերենժեր Կալամանդը և ՖԶԳ հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման» և «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» (ՈԳԶԱԱՄ) ծրագրերի ընթացքն ու համագործակցության հեռանկարները, ինչպես նաև կարևորել դրանց հաջող իրականացման ապահովումը շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։
« վերադառնալ ցանկ