Կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը
20.04.2023 Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում այսօր կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։Այն ստորագրվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի և չինական կողմի՝ Շանքսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո, ինչպես նաև Շանքսի Հայդրոլիք Քոնսթրաքշն էնջինիրինգ Բյուրո Գրուպ Կո համատեղ ընկերությունների միջև։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 97,8 միլիոն եվրո է, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը՝ ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և դրանց իշխման տակ գտնվող` շուրջ 17 000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն ԿՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Մայիսի 17-ին նախատեսված է Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողությունը։
« վերադառնալ ցանկ