Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ
22.03.2023 Հարգելի՛ ջրային ոլորտի աշխատակիցներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ջրի համաշխարհային օրը թվագրվում է 1992 թվականով, իսկ արդեն 1993 թվականի փետրվարի 22-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ, մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր, և առաջարկվել է այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի:
Կարևորելով ջրաբանների մասնագիտական դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության և տնտեսության զարգացման մեջ և բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ 2022 թվականի հունվարի 27-ից, ՀՀ կառավարության թիվ 86-Ն որոշման համաձայն, մարտի 22-ը նշվում է նաև որպես «Ջրաբանի օր»:
Կրկին անգամ շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Հայաստանում հիդրոլոգիայի ոլորտի զարգացման գործում։ « վերադառնալ ցանկ