Նախագահ Վահագն Գևորգյանն այսօր ներկայացրել է «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարին
15.02.2023 ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն այսօր «Մելիորացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սասուն Միրոյանին։Նախագահը շնորհակալություն է հայտնել «Մելիորացիա» ՓԲԸ-ի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։
Շնորհավորելով Սասուն Միրոյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ նախագահ Վահագն Գևորգյանը մաղթել է նրան ընկերության խնդիրներով, հոգսերով զբաղվելու պատասխանատվություն, կամք և համառություն, միաժամանակ հույս է հայտնել, որ նա իր աշխատանքի արդյունքում կկարողանա լուծել ընկերության առջև ծառացած խնդիրները։
Վահագն Գևորգյանի խոսքով՝ «Մելիորացիա» ՓԲԸ-ում անելիքներ շատ կան։ «Մելիորացիայի դերը շատ կարևոր է, մենք պետք է կարողանանք լիարժեք օգտագործել կոլեկտորադրենաժային համակարգի բոլոր հնարավորությունները, մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնել։
Համատեղ անելիք շատ ունենք և ողջունելի է, որ փորձառու ավագ մասնագետների կողքին նաև երիտասարդների ենք տեսնում։ Այս համակարգի հետ մեծ հույսեր ենք կապում, լրջագույն ծրագրեր ունենք»,- ասել է Կոմիտեի նախագահը՝ հույս հայտնելով, որ այս փոփոխությունը ևս մեկ առիթ կհանդիսանա կատարված աշխատանքն արժևորելու, հին խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքներն ակտիվացնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր։
« վերադառնալ ցանկ
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր։