ՋՕԸ-երի ընթացիկ խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում
30.11.2022 Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը նոյեմբերի 29-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են ՏԿԵ նախարարի խորհրդական Սարգիս Բաղինյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը և «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Աբգարյանը։Ընկերությունների տնօրեններին ուղղված իր խոսքում պարոն Գևորգյանը նշել է, որ ընթացիկ տարվա աշխատանքների արդյունավետությամբ և ջրային ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ է պայմանավորված ոռոգման համակարգերի կազմակերպաիրավական հետագա տեսլականը։
Օրակարգային հրատապ հարցերից էր նաև պարտքերի և ընթացիկ վճարումների հավաքագրումը։ Հանձնարարվել է ջրօգտագործողների ղեկավարներին լինել առավել կազմակերպված հավաքագրումների հարցում։
Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն արձանագրել է, որ ՋՕԸ-ներն դեռևս պարտքեր ունեն «Ջրառ» ՓԲԸ-ին և պետք է մինչ 2022թ-ի ավարտը մարեն այդ պարտքերը:
Նա անդրադարձավ նաև ոլորտում օրենսդրական մի շարք փոփոխությունների անհրաժեշտությանը, ինչպես նաև Ջրի կառավարման GIS համակարգի կիրառման խնդիրներին՝ մասնավորապես՝
• ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի,
• ջրբաշխի մատյանների,
• և այլ հաշվետվությունների պատշաճ մուտքագրում։
Քննարկվեցին նաև «Շիրակ», «Շենիկ», «Տավուշ», «Լոռի», «Գեղարքունիք», «Թալին», «Արագածոտն», «Եղեգնաձոր» ՋՕԸ-երի կողմից շահագործվող համակարգերում տեղադրված SCADA ջրաչափական սարքավորումների սպասարկման, շահագործման և պահպանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև 2023թ. ծառայությունների գնման նպատակով մրցութային գործընթացի նախաձեռնման խնդիրները։
« վերադառնալ ցանկ