ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել է Ջրային կոմիտե
04.11.2022
Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանն ու Կարեն Դաղբաշյանը, ինչպես նաև Արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը։
Հանդիպման ընթացքում Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ Ջրային կոմիտեն միշտ պատրաստ է ինչպես առկա համագործակցության խորացման, այնպես էլ նոր առաջարկների քննարկման համար:
Ի պատասխան դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ դեսպանությունն իր առջև ունի դրված մի շարք խնդիրներ, տարբեր ոլորտներում ակտիվացնելու հայ-նիդերլանդական համագործակցությունը, իսկ իր այցի հիմանական նպատակը Ջրային կոմիտեի բնագավառում հնարավոր ուղղությունների նախանշումն է:
Կողմերը հանդիպումը երկուստեք արդյունավետ են գնահատել և վստահություն հայտնել, որ փոխադարձ պատրաստակամության և հանձնառության շնորհիվ գործակցության նախանշված ուղղությունները հաջողությամբ կիրագործվեն:


