Հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ
27.10.2022
Հոկտեմբերի 26-ին, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մոնիտորինգային առաքելության թիմի հետ, որի կազմում էին Արմեն Պողոսյանը՝ ներդրումային ծրագրերի վարչության պետ, Երլան Ալիասկարովը՝ ծրագրի ավագ մենեջեր և Վլադիսլավա Նեմովան՝ ծրագրի ավագ մենեջեր:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» առաջընթացը, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ հետագա համագործակցության շրջանակները։
Քննարկվեցին նաև օրակարգում առկա՝ ոռոգման ոլորտի զարգացման հայեցակարգի մշակման, հաստատման հետ կապված հարցերը, ինչպես նաև հստակեցվեցին հայեցակարգի վերաբերյալ մոտեցումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի նախապատրաստման ներկա վիճակին, ինչպես նաև երկկողմ համագործակցության առկա մակարդակին և զարգացման հեռանկարներին։
Նախագահ Վահագն Գևորգյանը ամփոփելով հանդիպման արդյունքները, վստահեցրեց, որ հավատարիմ մնալով ՀՀ կառավարության որդեգրած մոտեցմանը, Ջրային կոմիտեն պատրաստակամ է իր գործառույթների շրջանակներում աջակցել ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացման, ինչպես նաև հետագա հնարավոր համագործակցության շրջանակների մշակման աշխատանքներին:

« վերադառնալ ցանկ