Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (#EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի ղեկավարած պատվիրակությանը
07.09.2022
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն իր երախտագիտությունն է հայտնել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար, ապա անդրադարձել Ծրագրով նախատեսված աշխատանքներին: Նախագահը կարևորել է ծրագրի իրականացումը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում, ինչպես նաև ջրահեռացման ոլորտի ներկա իրավիճակի և դրա խնդիրների բարձրաձայնման կարևորությունը։
«EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան համառոտ ներկայացրել է «Եվրոպական միությունը Սևանի համար/EU4Sevan» ծրագրի գործողությունները:
Առավել մանրամասն անդրադարձ է եղել.
Կեղտաջրերի մաքրման համակարգերի ներդրման կարողությունների զարգացմանը՝ Գավառի ԿՄԿ-ի արդիականացման հիմնախնդիրներին։
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ Վահագն Գևորգյանը վերահաստատել է, որ Ծրագրի հետ կապված տարբեր շահերի և օգտագործման ձևերի միասնական կառավարման նպատակով կկազմակերպվեն քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել Ծրագրի հետագա գործողություններին և միջոցառումներին « վերադառնալ ցանկ