ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին
22.06.2022
Նախագահին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։
Աշխատանքների մեկնարկից մինչև 2022թ. մայիսի 31-ն իրականացվել են.
Կուլվերտի բետոնային աշխատանքների 90.4 %-ը,
Վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 95,0 %-ը,
Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների – 98,0 %-ը,
Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման - 98 %-ը,
Հիմնական պատվարի մարմնի կառուցման -75,4 %-ը,
Փոքր պատվարի մարմնի կառուցման -59․8 %-ը։
Պատվարի մարմնի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։
Նախագահը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմանված ժամկետներում։
Վեդիի ջրամբարն անկախ Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է, իսկ ջրամբարաշինությունը երկրի տնտեսության համար կարևոր ռազմավարական ուղղություններից է:
«Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում` տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:
Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 31.05.2022թ. դրությամբ կազմում է 72,3 մլն Եվրո (80.0 %)։
Ջրամբարը կոռոգի 3220 հեկտար հողատարածք,
Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (#AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։






« վերադառնալ ցանկ