ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է Գերմանական Վերականգնման Բանկի (KfW) պատվիրակությանը

15.06.2022 ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է Գերմանական Վերականգնման Բանկի (KfW) պատվիրակությանը Հունիսի 15-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է Գերմանիայի Վերականգնման Վարկերի (KfW) բանկի քաղաքային և տարածաշրջանային զարգացման պորտֆոլիոյի ավագ մենեջեր Ռոբերտ Ռոթի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կոնտրոնական Ասիայի երկրների քաղաքային և տարածաշրջանային զարգացման բաժնի ղեկավար Յենս Հագենի և KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ջրային կոմիտեի համակարգման ոլորտում Գերմանիայի KfW զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք վարկային և դրամաշնորհային ծրագրեր։

Առավել մանրամասն անդրադարձ է կատարվել «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - Փուլ 3-ի ուղեկցող միջոցառումների և «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ) / Ախուրյան գետ» ծրագրի ուղեկցող միջոցառումների ծրագրերին, որոնք որպես խորհրդատվական ծրագրեր ապահովում են ընթացիկ վարկային ծրագրերի արդյունավետությունը և շարունակականությունը, միաժամանակ դյուրինացնելով ծրագրերի հետագա իրականացման հետ կապված հարցերը:

Նախագահ Վահագն Գևորգյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ ծրագրերն այսուհետ գտնվելու են ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանի համակարգման ներքո։

Հանդիպման ավարտին կողմերը վերահասատատել են իրենց պատրաստակամությունը նպաստել ծրագրերի անխափան և արդյունավետ ընթացքին։






« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ