ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում

12.04.2022 Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արարատի մարզ:

Այցի շրջանակում մարզպետ Սեդրակ Թևանյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել 2022 թվականին Արարատի մարզում նախատեսվող ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև գարնանային վարարումներին նախապատրաստվելու ու հնարավոր հեղեղումների վնասները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված միջոցառումների ձեռնարկմանը։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևանյանը նշել է, որ մարզում գարնանային հեղեղումների, սելավների վտանգի նվազեցման և դրանց կանխարգելման միջոցառումների հետ կապված ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներառվել են ՀՀ Արարատի մարզպետարանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, համայնքների ներկայացուցիչներ և վարչական ղեկավարներ:

Գարնանային հնարավոր վարարումների, սելավների վտանգավոր հետևանքները կանխելու համար Ջրային կոմիտե - համայնք սերտ համագործակցությունը մարզպետարանների և համայնքների հետ կկրի շարունակական բնույթ։

Այցի ընթացքում Կոմիտեի նախագահն անցկացրել է խորհրդակցություն «Արարատ» ՋՕ և «Արտաշատ» ՋՕ ընկերություններում։

«Արարատ» ՋՕԸ-ի տնօրեն Նշան Հակոբյանի, Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի և ՋՕԸ-ի անձնակազմի հետ միասին այցելել և ուսումնասիրել են «Ձախ ճյուղ», «Արմաշ», «Արազափ-1», «Արազափ-2» պոմպակայանները և «Ձախ ճյուղ» բետոնային հունը։ Ներկայացվել են «Արազափ-1» և «Արազափ-2» պոմպակայանի սպասարկող ջրագծի խնդիրները։

Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրեն Կարեն Բենիամինյանի ուղեկցությամբ այցելել է նաև Քաղցրաշենի պոմպակայան։ Այցելության պահին պոմպակայանում ընթանում էին նորոգման աշխատանքներ` ոռոգման սեզոնի բացմանն այն ամբողջությամբ աշխատունակ վիճակի բերելու նպատակով:

Այցի ավարտին «Արարատ» և «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունների տնօրեններին տրվել են համապատասխան հանձնարարականներ 2022 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու, ինչպես նաև սելավի հետևանքները կանխելու նպատակով առավել վտանգավոր հատվածները վեր հանելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար։















« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ