Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
06.04.2022 Սիրելի՛ կանայք և աղջիկներ,Ջրային կոմիտեի և անձամբ իմ անունից մեծագույն սիրով ու խոնարհումով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր անգնահատելի դերը ոչ միայն ընտանիքի կայացման, սերունդների դաստիարակման, այլ նաև գրագետ և օրինապաշտ հասարակության ձևավորման գործում:
Դուք եք, որ ձեր էությամբ կերտում եք գեղեցիկը՝ սերունդների մեջ դաստիարակելով բարություն ու սեր՝ շրջապատի և աշխարհի նկատմամբ:
Մեզ համար կինը միշտ էլ եղել է օջախի ոգին, ընտանիքի համն ու բույրը: Կնոջ ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը: Եվ վստահաբար հենց այդ անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ մինչ այսօր հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապաշտ՝ մնալով մեր ազգի հենասյունն ու հարատևման գրավականը:
Նաև իմ խորհին երախտագիտությունն եմ հայտնում մեր մայրերին, քույրերին ու կանանց այն մեծ դերակատարության համար, որ նրանք ունեն մեր երկրի առաջընթացի և շենացման գործում:
Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ի սրտե մաղթում եմ ձեզ քաջառողջություն, սեր և լավատեսություն: Թո՛ղ, որ մայրական սրտի ջերմությունը, միայն կնոջը բնորոշ հմայքն ու քնքշությունն ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:
Վահագն Գևորգյան
Ջրային կոմիտեի նախագահ « վերադառնալ ցանկ