ԱՅՍՕՐ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
22.03.2022
Հայաստանում այս օրը 2022 թվականի հունվարի 27-ից (ՀՀ կառավարության 17.01.2022թ. N 86-Ն որոշմամբ) նշվում է նաև որպես ջրաբանի օր։
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեն շնորհավորում է համակարգի աշխատակիցներին՝ Ջրի համաշխարհային օրվա առթիվ։ Նրանց մասնագիտական պատրաստվածության և նվիրումի շնորհիվ է հնարավոր դարձել արդյունավետ լուծումներ գտնել ոլորտի առջև դրված խնդիրները հաղթահարելու համար։
Միաժամանակ շնորհավորում ենք հանրությանը՝ ջրային ոլորտի բարեփոխումներին աջակցելու և ակտիվ համագործակցության համար։
Զուլալ, բյուրեղյա մաքրությամբ կենարար հեղուկը բոլոր ընտանիքներին թող հաջողություն բերի։
Մաղթում ենք առողջություն, եռանդ և արդյունավետ գործունեություն հետագա աշխատանքներում։ « վերադառնալ ցանկ