Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար
04.03.2022
Վահագն Գևորգյանի գլխավորությամբ աշխատանքային խումբն այցելել է Կեչուտի ջրամբար, որտեղ կառույցի պատասխանատուները Նախագահին մանրամասն ներկայացրել են ջրամբարի տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները Նախագահին հավաստիացրել են, որ ջրամբարը բերված է մեկնարկային վիճակի և առաջիկա ամիսներին դեպի Սևանա լիճ ջրբացթողումը կիրականացվի անխափան ու արդյունավետ:
Այցելություն է կատարվել նաև Եղեգիսի տեղամաս, ինչպես նաև Վահագն Գևորգյանը ծանոթացել է «Արփա-Սևան» ջրատարի փականային և ջրաչափական հանգույցների վերազինման ու արդիականացման աշխատանքներին:
Այցելության ավարտին Ջրային կոմիտեի նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ «Արփա-Սևան» ջրատարի անվտանգ շահագործման և 2022թ-ին Սևանա լիճ առավելագույն ջուր տեղափոխելու գործընթացը պատշաճ կերպով կազմակեպելու համար:



« վերադառնալ ցանկ