Ջրային կոմիտեում կայացել է Ջրային ոլորտի զարգացման միասնական տեսլական ձևավորելու և ջրային ռեֆորմներ իրականացնելու հարցով ձևավորված աշխատանքային խմբի 2-րդ նիստը
25.02.2022Նիստին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հրավիրված մասնագետներ, ինչպես նաև Կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝
- ոռոգման ոլորտի տեսլականը,
- ենթակառուցվածքների բարելավման և տեխնիկական խնդիրների լուծման, ներդրումային քաղաքականության մշակման դրույթները
- ֆինանսական կայունությանն ուղղված միջոցառումները,
- օրենսդրական դաշտի փոփոխությունները,
- գյուղատնտեսական մթերքների հուսալի արտադրության ապահովման, բերքատվության և գյուղատնտեսական արտադրության եկամտաբերության բարձրացման, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական նպատակներին ուղղված քայլերը,
- ոռոգման նորմաների և ռեժիմների վերանայման անհրաժեշտությունը,
- գերնորմատիվային պահանջարկ ունեցող հողատարածքների մի շարք խնդիրները,
- սակավաջրության և երաշտի պայմանները,
- և այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կարևորեց սակավաջրության պայմաններում կառավարման պլանների մշակման անհրաժեշտությունը, շեշտեց, որ այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը մշակելիս և երաշտային պայմաններում պարտադիր նկատի ունենալ կառավարման պլանի գործուն մեխանիզմների կիրառումը:
Ամփոփելով նիստը` Վահագն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նիստի բոլոր մասնակիցներին և նշեց, որ Կոմիտեի կողմից կներկայացվի հարցաշար և շահագրգիռ կողմերի գրավոր պատասխանները ստանալուց հետո կրկին աշխատանքային խմբի քննարկումներ տեղի կունենան:
Նշվեց նաև, որ աշխատանքային խմբի շրջանակը անհրաժեշտ է ընդլայնել` ներգրավելով նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և այլ շահագրգիռ մարմիններից ներկայացուցիչների:

« վերադառնալ ցանկ