Հանդիպում-քննարկում Ջրային կոմիտեում
17.02.2022Հանդիպման ընթացքում կարևորվել են նախագծման թույլտվություններին կից տեխնիկական պայմանի տրամադրմանն առնչվող հարցեր, պարզեցված ընթացակարգով համապատասխան տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև գործընթացները պատշաճ կազմակերպելու հետ կապված մի շարք հարցեր:
Նշվեց, որ բազմիցս Ջրային կոմիտե են դիմում կառուցապատող կազմակերպություններ՝ ստանալու ավարտական ակտերը և միաժամանակ այն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին փոխանցելու համար:
Այս գործընթացը պատշաճ և սահուն կազմակերպելու նպատակով, ինչպես նաև բազմաբնակարան նորակառույց շենքերի ավարտական ակտերը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից հաստատելու հետ կապված ծավալված քննարկման արդյունքում առաջարկվեցին մի շարք լուծումներ:
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջանում նաև սահուն և պատշաճ կազմակերպել արդեն իսկ ձևավորված գույքի` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին հանձնման գործընթացը:
Քննարկման արդյունքում եզրահանգման եկան, որ գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով կարելի է քննարկել միայն պոմպակայանները և դրանց լրացնող գույքը որպես պետական սեփականություն գրանցելու հարցը:
Հանդիպման ավարտին կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություն` մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր շահագրգիռ կողմ Ջրային կոմիտե ներկայացնի իր իրավասություններից բխող առաջարկություններ:
« վերադառնալ ցանկ