Վահագն Գևորգյանը հանդիպել է GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ
11.02.2022
Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու ընթացիկ ծրագրի հաջող իրականացման և նոր գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ:
Իր հերթին GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության ներկայացուցիչ Ժան Լուի Մերլեն պարտավորվել է պայմանագիրը պատշաճ իրականացնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ տանել, ինչպես նաև ծրագրի արդյունքում ունենալ շոշափելի արդյունքներ։
Նա ներկայացրել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (CIP II), Փուլ 3 ծրագրի տեխնիկական աջակցության՝ «Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի» շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները:
« վերադառնալ ցանկ
Քննարկվել է նաև Ջրային կոմիտեի կարողությունների և ջրային ոլորտի զարգացմանն ուղղված այլ ծրագրեր։
Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը կոչ է արել Կոմիտեի աշխատակազմին և Խորհրդատուին ավելի սերտ համագործակցել՝ Ծրագրի հաջող ընթացքն ապահովելու նպատակով։
Իր հերթին Ժան Լուի Մերլեին և իր թիմը հույս է հայտնել, որ առաջիկայում հանդիպումներ տեղի կունենան փորձագետների հետ` քննարկելու Ծրագրով նախատեսված հետագա անելիքները: