ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղերձը Հայկական բանակի օրվա հոբելյանի կապակցությամբ
28.01.2022
Այսօր էլ, երբ բոլորիս մտքում թարմ է անդառնալի կորստի հիշողությունը, իսկ սրտում դեռ վերքը սպիացած չէ, մեր բանակը փորձում է մեջքն ուղղել ու առաջ շարժվել` հանուն հայրենիքի փրկության անձնվիրաբար զոհված հայորդիների վառ հիշատակի։
Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը, լինենք մեր բանակի կողքին:
Ուզում եմ խոնարհումս հայտնել բոլոր մեր հերոսներին և նրանց հարազատներին։
Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ զինված ուժերի հզորացման, մարտունակության բարձրացման բոլոր ձեռնարկումներում, մաղթում եմ խաղաղ երկինք մեր զինվորների գլխավերևում:
Հավերժ փա՜ռք մեր բանակին, փա՜ռք մեր զինվորին և սպային, հավերժ հիշատակ՝ հանուն մեր հայրենիքի և մեր բանակի համար ընկած բոլոր հայորդիներին:
-----------------------------------------------
Վահագն Գևորգյան
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ
« վերադառնալ ցանկ