ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրօգտագործողների ընկերությունների 2022 թվականի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերի քննարկում Ջրային կոմիտեում

21.01.2022 Ջրօգտագործողների ընկերությունների 2022 թվականի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերի քննարկում Ջրային կոմիտեում Ջրային կոմիտեի նախագահ` ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի ղեկավար Վահագն Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում`ջրօգտագործողների ընկերությունների 2022 թվականի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերի վերաբերյալ։

Օրակարգում 2021 թվականի հետևյալ կատարողական ցուցանիշների ներկայացումն է, որում ներառված են.

- 2022 թվականի բյուջեի նախագիծը,
- 2022 թվականի հաստիքացուցակի նախագիծը,
- ոռոգման սեզոնին ընդառաջ` գարնան նախապատրաստական աշխատանքների պլանավորումը,
- Ընկերությունների սպասարկման տարածքների ոռոգելի հողերի, պահանջվող ոռոգման ջրի ծավալների և այլ ցուցանիշների պլանավորման ցուցանիշները և այլ հարցեր:

Քննարկման ավարտին Կոմիտեի նախագահ, ջրօգտագործողների ընկերությունների գործունեությունը համակարգող գործադիր մարմնի ղեկավար Վահագն Գևորգյանը կարևորել է ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվող ֆինանսական աջակցության և դրանց օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարներին հանձնարարել է սահմանված կարգի համաձայն ամփոփել և Կոմիտե ներկայացնել 2022 թվականի բյուջեների նախագծերը:












« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ