ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Կայացել է «ՀՀ ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը և միջոցառումների ծրագիր»-ը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

18.01.2022 Կայացել է «ՀՀ ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը և միջոցառումների ծրագիր»-ը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 10.01.2022թ-ի N 28-Ա հրամանով ստեղծվել է ջրային ոլորտի զարգացման միասնական տեսլական ձևավորելու, ջրային ռեֆորմներ և Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը ու միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ` ՀՀ ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով:

Նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի նախարարույթունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հրավիրված մասնագետներ:

Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով կազմին՝ Վահագն Գևորգյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ոռոգման ոլորտի կայուն զարգացման ուղղությունը, որի տնտեսական, սոցիալական բաղադրիչների մեջ նախատեսվում է նաև ոռոգման համակարգերի արդյունավետ կառավարումը և կայուն զարգացումը: Աշխատանքային խումբը հնգամսյա ժամկետում պետք է մշակի ՀՀ ոռոգման համակարգի կայուն զարգացմանն ուղղված հայեցակարգի լրամշակված նախագիծ` 2 այլընտրանքային տարբերակներով և առաջարկված առավել իրատեսական և իրագործելի տարբերակը:

Ներկայացվեց ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման ու կայուն զարգացման հայեցակարգը, ոռոգման ոլորտի խնդիրների լուծման համար սահմանված գերակայությունները, քաղաքականության խնդիրները, ներկայացվեց ոռոգման ոլորտում կազմակերպական կառուցվածքը, 2017-2021 թթ գործող ռազմավարության դրույթները, տեխնիկական լուծումները և այլ հարցեր:

Նշվեց նաև, որ հայեցակարգը պետք է ներառի․

- ոռոգման ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներ,
- նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ոռոգման համակարգերի զարգացում, շահագործում և պահպանում,
- ֆինանսական կայունության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները:

Այնուհետև ծավալվեց մտքերի փոխանակում, որի ընթացքում նիստի մասնակիցներն իրենց մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացրեցին ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։

Նիստի ավարտին Վահագն Գևորգյանը կարևորեց նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը:

Ամփոփելով հնչած կարծիքները և նկատառումները` Վահագն Գևորգյանն առաջարկեց հանդիպումները շարունակել առավել փոքր աշխատանքային խմբերով, որոնք իրենց հերթին կզբաղվեն ներկայացված հայեցակարգի լրամշակմամբ և առաջնահերթ խնդիրներով։

Կոմիտեի ղեկավարը կարևորեց նաև աշխատանքային խմբի կազմում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ աշխատանքը` հաշվի առնելով քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունները։

Որոշվեց նաև հանդիպումները դարձնել պարբերական:

Հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթ անց:



 


















« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ