ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan ծրագրի թիմի ղեկավարին

17.01.2022 ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan  ծրագրի թիմի ղեկավարին 2022թ. հունվարի 17-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում կայացել է հանդիպում «Եվրոպական միությունը Սևանի համար/EU4Sevan» ծրագրի (Ծրագիր) խմբի ղեկավար Քրիստիան Հենդշելի միջև:

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։

Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար, ապա անդրադարձել Սևանա լճի հիմնախնդիրներին և Ծրագրով նախատեսված աշխատանքներին:

Խմբի ղեկավար Քրիստիան Հենդշելը համառոտ ներկայացրել է «Եվրոպական միությունը Սևանի համար/EU4Sevan» ծրագրի գործողությունները: Նա նշել է, որ Ծրագիրը հիմնվում է Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը միտված առկա ձեռքբերումների և պլանների վրա` իրականացնելով գործողություններ Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված և միմյանց փոխլրացնող 5 ոլորտներում`

* Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունների բարելավումը:
* Էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարելավումը:
* Կոյուղաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունների բարելավումը:
* Սևանա լճի պահպանության վերաբերյալ իրազեկման ու տեղեկատվության հասանելիության բարձրացումը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կեղմերի շրջանում:
* Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավումը:

Առավել մանրամասն անդրադառնալով «Կոյուղաջրերի կառավարման» կետին` Քրիստիան Հենդշելը նշել է, որ այն բաղկացած է 3 կետերից.

1. Կեղտաջրերի մաքրման համակարգերի ներդրման կարողությունների զարգացմանը,
2. Առնվազն մեկ համայնքում կոյուղաջրերի պիլոտային մաքրման կայանի կառուցմանը,
3. Սևանա լճի ջրհավաք ավազանում կոյուղաջրերի մաքրման համար հետագա ներդրումների ճանապարհային քարտեզի մշակմանը և այլն:

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցության համար, Վահագն Գևորգյանը վերահաստատել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի պատրաստակամությունը շարունակական համագործակցության համար՝ Ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել Ծրագրի հետագա գործողություններին և միջոցառումներին:








« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ