ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչների հետ
14.01.2022
Իր հերթին GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության ներկայացուցիչ Ժան Լուի Մերլեն շնորհավորել է Վահագն Գևորգյանին՝ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր պաշտոնում: Նա ներկայացրել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (CIP II), Փուլ 3 ծրագրի տեխնիկական աջակցության՝ «Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի» շրջանակներում կատարված աշխատանքները: Նա նշել է, որ Ծրագիրը կաջակցի Ջրային կոմիտեի կարողությունների զարգացմանը` ջրային ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերում:
Ծրագրի հիմնական նպատակներն են` պատրաստել ընթացակարգեր, վերապատրաստել և
օժանդակել Ջրային կոմիտեին` իրականացնելու և կատարելագործելու հետևյալ խնդիրները.
* իրականացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքները,
* արդյունավետ ֆինանսական կառավարմանը, բիզնես պլանի մշակմանը և դրամական միջոցներին հոսքերի պլանավորմանը,
* ջրային ոլորտում արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով ձեռնարկների, ուղեցույցների մշակմանը, օրենսդրական փաթեթների մշակմանը
* բնապապհանական, սոցիալական առողջության և անվտանգության (ԲՍԱԱ) ասպեկտների ռազմավարության և օրենսդրական փաթեթների մշակմանը և այլ ուղղություններով կարողությունների զարգացմանը։
Ժան Լուի Մերլեն շնորհակալություն է հայտնել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին և Կոմիտեի թիմին՝ սերտ համագործակցության և ծրագրի իրականացման գործում ցուցաբերած համատեղ աշխատանքի համար:
Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահն իր հերթին ողջունել է Ժան Լուի Մերլեին և իր գոհունակությունը հայտնել կատարված աշխատանքի համար՝ միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ ամսվա առաջին տասնօրյակում հանդիպում տեղի կունենա փորձագետների հետ` քննարկելու Ծրագրով նախատեսված հետագա անելիքները:



« վերադառնալ ցանկ