Աշխատաժողով «Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի» շրջանակներում ներկայացվող մեկնարկային հաշվետվության մասով
15.11.2021
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի պայմանագիրը կնքվել է 06.07.2021թ-ին GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության հետ: Խորհրդատուի ծառայությունները մեկնարկել են 10.08.2021թ-ին:
Ծրագրի հիմնական նպատակներն են` պատրաստել ընթացակարգեր, վերապատրաստել և
օժանդակել ՋԿ-ին` իրականացնելու և կատարելագործելու հետևյալ խնդիրները.
• իրականացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքները,
• արդյունավետ ֆինանսական կառավարմանը, բիզնես պլանի մշակմանը և դրամական միջոցների հոսքերի
պլանավորմանը,
• ջրային ոլորտում արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով ձեռնարկների, ուղեցույցների մշակմանը, օրենսդրական փաթեթների մշակմանը
• բնապապհանական, սոցիալական առողջության և անվտանգության (ԲՍԱԱ)
ասպեկտների ռազմավարության և օրենսդրական փաթեթների մշակմանը և այլ ուղղոթյուններով կարողությունների զարգացմանը։
Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Կարեն Դաղբաշյանը և Կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը ողջունելով հյուրերին՝ հավաստիացրել են, որ Կոմիտեն չափազանց կարևորում է այս ծրագիրը և ակնկալում է արդյունավետ համագործակցությամբ հասնելու շոշափելի արդյունքների:
Կարեն Դաղբաշյանը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում հանդիպումներն առավել հաճախակի կկազմակերպվեն՝ խնդիրներին երկարաժամկետ և հիմնավոր լուծումներ տալու համար: