ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

06.04.2021 Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի կանայք,
Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։


Մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկը եղել և միշտ կլինի հայ ընտնիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը։ Հայ կինն իր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքներում և ընդհանրապես հասարակության կյանքում՝ դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման առաքելությամբ:


Հայ մայրերն են, որ մեր ժողովրդին պարգևում են քաջ զինվորներ և հատկապես այս օրերին տեղին է հիշել մեծն Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»։


Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն։ Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ