ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում

12.03.2021 Ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը մարտի 11-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Աբգարյանը։


Մասնավորապես քննարկվել են ջրային ռեսուրսների ճիշտ և արդյունավետ բաշխվածության, ժամանակին ու նախատեսված քանակներով գյուղացիական տնտեսություններին ջրային ռեսուրսները հասանելի դարձնելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների բաշխման հետ կապված խնդիրները նախապես բարձրաձայնելու և դրանց արագ լուծումներ տալու հարցերը։


Օրակարգային հրատապ հարցերից էր նաև պարտքերի և ընթացիկ վճարումների հավաքագրումը։


Կոմիտեի նախագահ Կ. Սարգսյանը նշեց, որ ապօրինի ջրօգտագրծման համար որևէ արդարացում լինել չի կարող և որ բոլոր ջրօգտագործողներն անխտիր պետք է կնքեն պայմանագրեր, կանոնավոր վճարեն օգտագործված ջրի դիմաց և համագործակցեն առողջ դաշտում։


Կարևորվեց նաև ՋՕԸ-երի կրեդիտորական պարտքերի խնդիրների լուծումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչպես նաև վարչական խորհուրդների ձևավորման, դրանց նիստերի անցկացման ժամանակացույցերի պահպանման հարցերը։


Հանդիպման ավարտին կոմիտեի նախագահի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ 2021 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար։ 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ