Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով
08.03.2021Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առիթով:
Մաղթում եմ առողջություն, երջանկություն, անսահման սեր ու ջերմություն:
Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար:
Երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում մայրերի առջև՝ ում զավակներն անմահացան հանուն հայրենիքի, մայրերի, որոնց որդիներն այս պահին էլ ծառայում են Հայոց բանակում ու ամուր պահում մեր երկրի սահմանները:
Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայրենիքի շենացման գործում:
Մարտի 8-ը մեզ համար ևս մի առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի:
Թո՛ղ միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ։