ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեն 20 տարեկան է

09.02.2021 Ջրային կոմիտեն 20 տարեկան է

Ջրային համակարգերի օգտագործման անվտանգության, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետ կառավարման խնդիրները կարգավորում է ջրային ռեսուրսների օգտագործման և տիրապետման պետական լիազորված՝ Ջրային համակարգերի կառավարման մարմինը։

 

Այս մարմինն է ապահովում ջրային համակարգերի կառավարումը, որը ջրային ոլորտի բարեփոխումների կարևորագույն միջոցառումներից է։ Ջրային տնտեսության ոլորտի զարգացումը պայմանավորված է եղել իրականացվող քաղաքականությամբ, ինչպես նաև ոլորտին հատկացված պետական աջակցությամբ և հոգածությամբ։

 

Հայաստանի Հանրապետության համար էապես կարևոր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, քանի որ ունենալով բարձր դիրք, որտեղ ձևավորվում են ջրային հոսքի հիմնական պաշարները, ունի նաև ջրային ռեսուրսների հարուստ պաշար կուտակելու հնարավորություն։

 

Ունեցած բնական ռեսուրսներից ջուրն ամենաառաջնայինն է և գնահատվում է հանրապետության ամենահարուստ պաշարը։ Այս առումով ամենակարևոր և ամենաարժեքավոր ռեսուրսի օգտագործման, պահպանման և կառավարման համար ճիշտ ինստիտուտների ձևավորումը պետության հրամայական անհրաժեշտություններից է։ 1965-1990թթ. Հայաստանում գործում էր ՀՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը, որի հիմնական գործառույթներից էին ոռոգման, դրենաժային, ջրարբիացման համակարգերի, շատրվանող ու խորքային հորերի, ջրամբարների շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքները։

 

Այդ մինիստրությունը պատասխանատու էր նաև նոր օբյեկտների կառուցման, վերակառուցման, նախագծման, ջրային հիմնահարցերի գիտահետազոտական աշխատանքների իրականացման, աղուտ հողերի աղազերծման, ինչպես նաև նոր օբյեկտների շինարարության իրականացման համար։

 

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման, ՀՀ Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների միջև։ Ջրային տնտեuության ոլորտի ընկերությունների ֆինանuական վերականգնման, նրանց կողմից uպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, uակագնային քաղաքականության կատարելագործման և ոլորտում տնտեuական բարեփոխումների իրականացման նպատակով ՀՀ կառավարության 09.02.2001թ. N 92 որոշմամբ հավանություն է տրվել Հայաuտանի Հանրապետության ջրային պաշարների և ջրային տնտեuության կառավարման բարեփոխումների հայեցակարգին, ինչպես նաև ստեղծվել է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեuության պետական կոմիտեն։

 

Հետագայում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով տրվում են ջրային հարաբերություններում գործող հիմնական մարմինների` ջրի ազգային խորհրդի, վեճերը լուծող հանձնաժողովի, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի, ջրային համակարգերի կառավարման մարմնի, ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհրդի և կարգավորող հանձնաժողովի գործունության ընդհանուր բնութագրերը։ Կրկին անգամ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի ռազմավարական նշանակությունը և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորում ենք Ջրային կոմիտեի ստեղծումը, ինստիտուցիոնալ զարգացման նախադրյալների խորացումը և բարեփոխումների շարունակականության ապահովումը։

 

Ջրային կոմիտեի հիմնադրման 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում նշանակալի ավանդի համար Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը առանձնահատուկ շնորհավորում է ջրային ոլորտի աշխատակիցներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրումը։

  

-Ջրային կոմիտեի բազմաբովանդակ գործունեությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ ջրային համակարգերի անվտանգությունը երաշխավորված է: Դա հնարավոր դարձավ նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև ժամանակակից մեթոդների ներդրման և կիրառման շնորհիվ: Հպարտությամբ եմ նշում, որ ջրային ոլորտում ներգրավված մասնագետների աշխատանքն անգնահատելի է։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ